Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ԱԳ նախարարին. նրա խոսքը սխալ է թարգմանվել. Ալեն Սիմոնյանը՝ Ֆիդանի հայտարարության մասին
Նման բան չի ասվել, տարաշրջանային զարգացումներից դուրս մնալը, տարածաշրջանի մեջ ներգրավված լինելը, հիբրիդային պատերազմը տարբեր բաներ են: Այն, որ մենք տարածաշրջանում մեր գործընկերների հետ կապված աշխատում ենք ու լավ հայտարարություններ ենք անում Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ կապված, դա՞ էլ է համարվում միջամտություն իրենց երկրին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություներին:
«Պրոպագանդայի ներկայացուցիչները Հայաստանում տարբեր պրոցեսներ հրահրելու հետ կապված հայտարարություններ են անում ու միջամտում են, քաղաքական ուժերի հետ անմիջական աշխատում են»,- նշեց նա:
Այնուհետև Ալեն Սիմոնյանը լրագրողին խնդրեց ընթերցել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, որի շուրջ քննարկումներ են զարգացել: Ընթերցելուց հետո՝ կարծիք հայտնեց, որ վերջինս բառացի ասել է այն մասին, որ հանրությունը աջակցում է այն գործընթացին, որը գործող իշխանությունը տանում է առաջ, վերջինիս անձնական աջակցության մասին այդ հայտարարության մեջ չկա:
«Դուք Ֆիդանին սխալ եք թարգմանել: Սա է ձեր լրատվության մեկնաբանության որակը: Սա է այն որակը, որով դուք փորձում եք մանիպուլիացիաներ անել»:
Եզրափակելով իր խոսքը՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ կարող են ներկայացնել նաև իր հայտնած շնորհակալությունը. «Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու կոչերին»:
Հիշեցնենք, որ երեկ Ֆիդանը հայտարարել էր, որ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու․ Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով, մենք աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան