Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ եւ բազմասեզոնային Երևանի և Կապանի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն Մորն ու նրա 3 անչափահաս երեխաներին փրկարարները տեղափոխել են հիվանդանոց Հարավային Կորեայում դատարանը նախկին նախագահին դատապարտել է 5 տարվա ազատազրկման Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Վաղարշապատ քաղաքում տուն է այրվել Գերմանիան անցյալ տարվա վերջին օրենք ընդունեց, որը վերականգնում էր զինվորական ծառայությունը Օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում, որևէ թերացում կամ բացթողում թույլ չի տրվի. ԻԻՀ դեսպանատան զեկույցը Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը Թեհրանը կփորձի իրադարձությունները ներկայացնել որպես ներքին հարց, սակայն այս դիրքորոշումն լիովին կեղծ է և մոլորեցնող. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Թրամփն Իրանի մասին. մենք նախօրեին շատ կյանքեր փրկեցինք Երևանում կմեկնարկեն փոսային նորոգման հիմնական աշխատանքները

Մեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ եւ բազմասեզոնայինԵրևանի և Կապանի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն12-ամյա աղջիկն ընկել է 25-րդ հարկի պատուհանից և ողջ մնացելՄորն ու նրա 3 անչափահաս երեխաներին փրկարարները տեղափոխել են հիվանդանոցՀարավային Կորեայում դատարանը նախկին նախագահին դատապարտել է 5 տարվա ազատազրկմանՏավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտելՎաղարշապատ քաղաքում տուն է այրվելԳրենլանդիան անվտանգության հարցում կարող է հույսը դնել Եվրամիության վրա․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԹրամփը խոստացել է աջակցել Գազայի տեխնոկրատական ​​​​Պաղեստինյան ինքնավարությանըԳերմանիան անցյալ տարվա վերջին օրենք ընդունեց, որը վերականգնում էր զինվորական ծառայությունըՕրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում, որևէ թերացում կամ բացթողում թույլ չի տրվի. ԻԻՀ դեսպանատան զեկույցըԱրման Ծառուկյանը հայտնել է, թե որքան գումար կա իր անձնական հաշիվներումՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի վերաբերյալ նիստը՝ Իրանի դեմ ագրեսիան արդարացնելու փորձ է․ ՆեբենզյաՌոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստըՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած գումարը գաղտնի է պահվումԹեհրանը կփորձի իրադարձությունները ներկայացնել որպես ներքին հարց, սակայն այս դիրքորոշումն լիովին կեղծ է և մոլորեցնող. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչԹրամփն Իրանի մասին. մենք նախօրեին շատ կյանքեր փրկեցինքԵրևանում կմեկնարկեն փոսային նորոգման հիմնական աշխատանքներըՌուսական հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկը, որտեղ մահացել են նորածիններ, տնային կալանքի է ենթարկվելՄոսկվայի շահերը Հայաստանին չեն հետաքրքրում. ԶատուլինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 14-ից 15-ըԹրամփը ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդիցOptimax բրենդի կեղծ ախտահանիչներ են վաճառվում. ահազանգում է պաշտոնական ներմուծողը. Hetq.amՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԳևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ․ պահանջում է վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոնը. «Հետք»Օրեգոնի մոտակայքում երկրաշարժ է գրանցվելՄեծ Բրիտանիան որոշել է պահեստազորի զորահավաքի տարիքային սահմանը բարձրացնել մինչև 65 տարեկանՄարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերումՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքիԲրյուսովում իրավիճակը դեռևս լարված էՌուսաստանը պետք է հնարավորինս արագ վերականգնի Հայաստանի՝ Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիներըՈւկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ ԹրամփինՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունումՀայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում կա միանձնյա առաջատարՆեթանյահուն խնդրել է Թրամփին հետաձգել Իրանի վրա հարձակումը․ NYTՓակել Արամի օդերը. Վեհափառ Հայրապետի աջը համբուրելու համար Զավենիչի արդարացումները չեն ընդունվելԱրմավիրում կարկուտից տուժած գյուղացիների մի մասը դուրս է մնացել վնասի փոխհատուցման գործընթացիցԲջջային հեռախոսներ ներկրելու գործով քրեական վարույթը նախաձեռնվել է ՊԵԿ կողմիցԱԱԾ սուրհանդակները կրկին գործի են դրվելՔաղաքացիներից շատերն առողջության ապահովագրության ներդրմանը սպասում էին հենց կատարակտի վիրահատության համար․ ԱվանեսյանԵրևանի շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձը կբարձրանա. Ավինյան9 տուն, 7,5 մլն-ի ոսկյա զարդեր. ինչ ունեցվածք ունի Արարատի փոխհամայնքապետը«Mercedes»-ի վարորդն ու ուղևորը վրшերթի են ենթարկել ոստիկանության գվարդիայի ծառայողներին ու դիմել փախուստի․ հնչել են կրшկոցներԳրենլանդիան անվտանգության հարցում կարող է հույսը դնել Եվրամիության վրա․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՂազախստանում կգործարկվի ԱԲ–իմամՎենեսուելայի ընդդիմության առաջնորդն իր Նոբելյան մրցանակը հանձնել է ԹրամփինՌիհաննան պատրաստվում է մեծ վերադարձի երաժշտական ասպարեզՈրդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացելՋերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Հարեվաններ

Օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում, որևէ թերացում կամ բացթողում թույլ չի տրվի. ԻԻՀ դեսպանատան զեկույցը

Հայաստանում Իրանի դեսպանությունը զեկույց է հրապարակել, որը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում օրեր առաջ տեղի ունեցած ցույցերին ու անկարգություններին։

Զեկույցը ներկայացնում ենք ստորև

«Կիրակի օրը՝ 2025 թ. դեկտեմբերի 28-ին, արտարժույթի փոխարժեքի աճին հաջորդած զարգացումների արդյունքում Թեհրանի շուկայում որոշ առևտրականների կողմից կազմակերպվեցին արհմիությունների բողոքի հավաքներ։ Այդ հավաքները տնտեսական մոտիվներով էին առաջնորդվում, իսկ դրանց անցկացման պատճառը առևտրային գործունեության, գնողունակության և տնտեսական անվտանգության վրա արժութային տատանումների բացասական ազդեցությունն էր։ Մասնակիցների հիմնական պահանջը շուկայում կայունության վերականգնումն էր և այս ոլորտում տատանումները զսպելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկումը։ Այս հավաքները ի սկզբանե ունեցել են խաղաղ բնույթ, որոնց շրջանակներում արհմիությունները ներկայացնում էին իրենց պահանջները։ Մասնակիցները փորձել են իրենց պահանջները ներկայացնել հանգիստ մթնոլորտում՝ առանց հասարակական կարգի խախտման։

Խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքի հարգում և պաշտպանություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը մարդու իրավունքների միջազգային ոլորտում ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին (ICCPR)՝ խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքի հարգման և պաշտպանության հարցում։ Այս իրավունքները ամրագրված են Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության մեջ և ներքին իրավական համակարգում և պաշտոնապես ճանաչվում են՝ որպես սոցիալական և տնտեսական հարցերում հանրային մասնակցության հիմնարար բաղադրիչներ։

Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք ուշադրությամբ կվերաբերեն խաղաղ և օրինական պահանջներ ներկայացնող ցուցարարների խնդիրներին և կօգտագործեն առկա բոլոր հնարավորություններն ու միջոցները՝ այդ պահանջների ուսումնասիրման և իրականացման համար։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ո՛չ օրենքի տեսանկյունից, ո՛չ գործնական քայլերով որևէ կերպ չի հակադրվում խաղաղ հավաքների կազմակերպմանը։ Նախքան Իրանի քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքի վերաբերյալ միջազգային կամ օտարերկրյա պաշտոնյաների ցանկացած հայտարարության կամ հանձնարարականի հնչեցումը Իրանի Իսլամական Հանրապետությունը արդեն իսկ իրացրել էր այդ իրավունքը և ապահովել դրա կիրառման համար անհրաժեշտ իրավական ենթակառուցվածքները՝ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունների և ներքին օրենսդրության շրջանակներում։

Ակնկալում ենք, որ անհրաժեշտ զգուշավորությամբ և ճշգրտությամբ հստակ տարանջատում կատարվի օրինական, լեգիտիմ և պաշտպանվող իրավունք հանդիսացող խաղաղ բողոքի և անկարգությունների կամ բռնի գործողությունների միջև։

Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն լիովին հանձնառու է համարում իր քաղաքացիների՝ խաղաղ և օրինական բողոք արտահայտելու իրավունքի աջակցման և պաշտպանության հարցում, այդուհանդերձ նաև պարտավոր է կանխել հանրային անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիք։ Ըստ այդմ՝ պետությունը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ իրավական և կանխարգելիչ միջոցներ՝ դիմակայելու ցանկացած բռնության, որը վտանգում է քաղաքացիների և հասարակության կյանքը, գույքը կամ հոգեկան առողջությունը։ Ուստի միլիոնավոր խաղաղ իրանցիների իրավունքները չեն կարող խախտվել բռնության հակված շատ սահմանափակ թվով անձանց գործողությունների պատճառով։

Միաժամանակ, որևէ միջազգային իրավապաշտպան մարմին, մեխանիզմ կամ պաշտոնատար անձ չպետք է ակնկալի, որ իրավապահ ուժերը անտարբեր կմնան զինված կամ բռնի գործողությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում խաղաղ հավաքների ընթացքում կամ դրանց կողքին, կամ թույլ տան, որ բռնություն իրականացնողները ազատ կերպով հասարակության և խաղաղ ցուցարարներին պատճառեն որևէ վնաս, վնասվածք կամ ծախս։ Բոլորը պարտավոր են հարգել և պահպանել այս տարանջատումը, որպեսզի խաղաղ միջավայրում հնարավոր լինի իրականացնել խաղաղ բողոքներ, և բողոքողների ձայնն ու պահանջը լիարժեք կերպով լսելի լինեն։ Բոլոր միջազգային կառույցներն ու պետությունները պետք է լուրջ ուշադրությամբ վերաբերվեն այս հարցին և զերծ մնան ցանկացած դերակատարումից, որը կարող է նպաստել բռնություններին կամ ապակայունացնող գործողություններին։

Սոցիալ-տնտեսական բնույթի բողոքները և կառավարության ձեռնարկած քայլերը

Վերջին օրերին երկրի տարբեր հատվածներում տեղի են ունեցել մի շարք հավաքներ, որոնք հիմնականում անցկացվել են տնտեսական մտահոգությունների, այդ թվում՝ արտարժույթի փոխարժեքի ժամանակավոր տատանումների ֆոնին։ Այն անձանց նկատմամբ, ովքեր խաղաղ ձևով ներկայացրել են իրենց պահանջները, օրենքի համաձայն և խոսքի ազատության ու խաղաղ հավաքների ազատության շրջանակներում որևէ միջամտություն չի իրականացվել, և այդ դեպքերում որևէ բռնություն, ճնշում կամ ոչ պատշաճ միջամտություն չի արձանագրվել։

Այնուամենայնիվ, շուկայի որոշ ներկայացուցիչների և քաղաքացիների կողմից երկրի տնտեսական իրավիճակի վերաբերյալ առկա բողոքի հիման վրա կազմակերպված խաղաղ և լիովին օրինական բողոքների զգալի մասը արտաքին միջամտությունների հետևանքով չարաշահվել է շատ փոքր խմբի կողմից և առանձին դեպքերում վերածվել է բռնությունների, ծանր ընդհարումների և անգամ՝ իրավապահ մարմինների հետ զինված բախումների։ Այդ գործողությունները որևէ կապ չեն ունեցել ցուցարարների օրինական և տնտեսական պահանջների հետ և չեն արժանացել հասարակության մեծամասնության աջակցությանը կամ հավանությանը։

Միևնույն ժամանակ, պաշտոնական մարմինները արձանագրել են բռնի անկարգությունների դեպքեր՝ սահմանափակ թվով անձանց մասնակցությամբ։ Այդ դեպքերը ներառել են ոստիկանության բաժանմունքների վրա հարձակումներ, հրկիզիչ միջոցների՝ այդ թվում մոլոտովյան կոկտեյլների կիրառումը իրավապահների նկատմամբ, իսկ որոշ դեպքերում նաև հրազենի օգտագործումը։ Նման գործողությունները համարվում են մարդկանց նկատմամբ բռնություն և հանրային գույքի ոչնչացում պարունակող ծանր հանցագործություններ, որոնք գտնվում են մարդու իրավունքների միջազգային իրավունքում խաղաղ հավաքների համար նախատեսված պաշտպանական շրջանակից դուրս։ Որևէ պետություն չի կարող նման վարքագիծը հանդուրժելի համարել։

 

Ակնհայտ է, որ նման բռնի գործողությունները, որոնց թվում կարելի է նշել զենքի և տարբեր տեսակի ձեռքի պայթուցիկների կիրառումը ահաբեկչական խմբավորումների կողմից, բացի այն, որ վնասում են հանրային անվտանգությանը և քաղաքացիների կյանքին ու գույքին, խեղաթյուրում են բողոքների խաղաղ բնույթը և առաջացնում հասարակական լուրջ մտահոգություն։ Հարկ է ընդգծել, որ քաղաքացիների խաղաղ բողոքների և կազմակերպված բռնի գործողությունների միջև հստակ տարանջատումը մշտապես շեշտադրվել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնատար անձանց և համապատասխան կառույցների կողմից։

Այս մոտեցումն ու ռազմավարությունը հստակ արտահայտված են նաև 2026 թ․ հունվարի 3-ին Գերագույն առաջնորդի ելույթում, որտեղ նա ընդգծել է.

«Բողոքը տեղին է։ Մենք խոսում ենք բողոք ունեցողի հետ։ Պաշտոնյաները պարտավոր են խոսել բողոքողի հետ։ Սակայն անկարգություններ հրահրողների և այն անձանց նկատմամբ, որոնք տարբեր անվանումների ներքո հանդես են գալիս՝ երկիրը ապակայունացնելու, ավերածություններ կատարելու և շուկայի վաճառականների բողոքները չարաշահելու նպատակով, պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է այս իրադարձություններին առնչվող բոլոր դեպքերը համակողմանիորեն ուսումնասիրել։ Այս գործընթացն իրականացվում է՝ թափանցիկության ապահովման, պատասխանատվությունների հստակեցման, հաշվետվողականության և կանխարգելման մեխանիզմների ամրապնդման նպատակով՝ լիարժեքորեն պահպանելով արդար դատաքննության երաշխիքները։

Միևնույն ժամանակ, կառավարությունը ձեռնարկել է դրական և գործնական քայլեր՝ տնտեսական և սոցիալական մտահոգությունների խորքային պատճառներին արձագանքելու համար։ Գործարկվել են հրատապ աջակցության փաթեթներ՝ խոցելի խմբերին աջակցելու նպատակով, ինչպես նաև խոշոր քաղաքներում կազմակերպվել են մասնագիտական և խորհրդակցական հանդիպումներ՝ առևտրականների, մասնագիտական միությունների, շուկայի միությունների և գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս շփումների նպատակն է ուղղակիորեն լսել հանրային պահանջները, նվազեցնել շուկայի լարվածությունը և նախաձեռնել տնտեսական բարեփոխումների գործընթացը։

Իրանը կրկին ընդգծում է, որ խաղաղ բողոքների և բռնությամբ ուղեկցվող կամ հասարակական կարգը խախտող գործողությունների միջև կա հստակ և սկզբունքային տարբերակում։ Օրինական հավաքներն ու պահանջների խաղաղ արտահայտումը լիարժեք կերպով հարգվում և խրախուսվում են, սակայն, ի լրումն դրա, իշխանությունները, միջազգային մարդու իրավունքների և ներքին օրենսդրության հիման վրա, պարտավոր են պաշտպանել հանրային անվտանգությունը, այլոց իրավունքները և հասարակական կարգը։ Ցանկացած արձագանք անօրինական գործողություններին իրականացվում է օրինականության, անհրաժեշտության, համաչափության, զսպվածության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա։ Խաղաղ բողոքները կարող են արտահայտել բողոքողների օրինական պահանջները և լսելի դառնալ միայն այն դեպքում, երբ դրանք հստակ տարանջատվում են բռնի, ապակայունացնող անկարգություններից, և երբ բոլոր կողմերը կոչ են անում բողոքողներին զերծ մնալ բռնությունից։ Այդ խմբավորումները և անհատները, որոնք համակարգված կերպով վնասում են հանրային կամ մասնավոր գույքը, այրում այն կամ բռնությամբ հարձակում են գործում իրավապահների և ոստիկանական կամ ռազմական կենտրոնների վրա, նպատակ ունեն խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը, չի կարելի համարել խաղաղ բողոքների մաս։

Հստակ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պարտավորվում է պաշտպանել և աջակցել իր քաղաքացիների խաղաղ և օրինական բողոքի իրավունքը, սակայն նույնչափ պարտավոր է նաև կանխել հասարակական անվտանգության խախտումները։ Պետությունը պարտավոր է ձեռնարկել կանխարգելիչ և իրավական միջոցներ՝ ցանկացած բռնության դեմ, որը վտանգում կամ խաթարում է քաղաքացիների և հասարակական կյանքը, գույքը և հոգեկան առողջությունը, և այդ համատեքստում միլիոնավոր խաղաղ իրանցիների իրավունքները չպետք է խախտվեն սահմանափակ թվով բռնարար անձանց պատճառով։ Ոչ մի միջազգային պաշտոնյա, կազմակերպություն կամ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմին չի կարող այն ակնկալիքն ունենալ, որ իրավապահ ուժերը անտարբեր կմնան բռնի գործողությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում խաղաղ բողոքի ակցիաների ընթացքում, կամ թույլ կտան բռնարարներին ազատ կերպով վնաս, կորուստ կամ ծախս պատճառել հասարակությանն ու խաղաղ ցուցարարներին։

Իրավապահ մարմինների մոտեցումը բողոքների նկատմամբ

Չնայած որոշ անձանց կողմից բռնության դրսևորմանը, իրավապահ ուժերը գործել են զսպված կերպով՝ ըստ համապատասխան օրենքների, և առավելագույն զգուշությամբ ձեռնարկել են միջոցներ՝ հասարակական կարգն ու անվտանգությունը վերականգնելու ուղղությամբ, նվազագույնի հասցնելով վնասը և հարգելով մարդու իրավունքների, այդ թվում՝ անհրաժեշտության և համաչափության սկզբունքները։

Արտաքին միջամտություններ

Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտնում է իր խորը մտահոգությունը երկրի ներքին գործերում և վերջին բողոքներում արտասահմանյան միջամտությունների՝ ակնհայտ և աճող բնույթի վերաբերյալ։ Իսրայելի ռեժիմի վարչապետը հրապարակային կերպով ակնհայտորեն միջամտողական հայտարարություններ է արել Իրանի ներքին զարգացումների վերաբերյալ և ներկայացրել իրեն՝ իբրև «Իրանի ժողովրդի նկատմամբ սրտացավ անձ»։ Այս պնդումները լիովին խաբուսիկ են, հատկապես հաշվի առնելով այն ագրեսիան, որ իրականացրել է այս ռեժիմը Իրանի նկատմամբ, ինչը ավելի քան 1100 իրանցի քաղաքացու մահվան պատճառ։ Սիոնիստական ռեժիմի՝ տասնամյակներ շարունակ իրականացրած հանցավոր գործողությունները, որոնց մեծ մասը համակարգված են եղել իրենց գործընկերների հետ, չեն կարող թաքուն մնալ բառախաղերի կամ երեսպաշտական վարքագծի քողի տակ։

Ակնհայտ է, որ իսրայելական ռեժիմը մշտապես ձգտում է օգտագործել յուրաքանչյւուր հնարավորություն՝ իրանական հասարակությունում պառակտում ստեղծելու և ազգային համախմբվածությունը թուլացնելու համար։ Այս ռեժիմի վարչապետի, ինչպես նաև որոշ ծայրահեղական և կոշտ դիրքորշումներով աչքի ընկնող ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, հանգեցնում են բռնության, ահաբեկչության և հանցավոր գործողությունների հրահրման: Իրանի ժողովուրդը լավ հասկանում է այսպիսի վարքի իրական նպատակները և այդ նարատիվների զոհը չի դառնա։

Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է ԱՄՆ նախագահի և այլ ամերիկացի պաշտոնյաների միջամտողական հայտարարությունները Իրանի ներքին գործերի վերաբերյալ։ Նմանօրինակ կոշտ և անօրինական դիրքորոշումները հանդիսանում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ մասնավորապես ինքնիշխանության և միջամտությունից զերծ մնալու սկզբունքների, բացահայտ խախտում, և գործնականում համարվում են Իրանի քաղաքացիների նկատմամբ բռնության և ահաբեկչության խթանում։

2026 թվականի հունվարի 2-ին ԱՄՆ նախագահը հրապարակեց հայտարարություն՝ Իրանի գործերին միջամտության մասին։ Սույն հայտարարությունները ՄԱԿ-ի անդամ պետության ներքին գործերին միջամտության ևս մեկ հստակ օրինակ են և միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության խախտում: ԱՄՆ նախագահը Իրանի ներսում բռնությունների, անկարգությունների և ահաբեկչությունների իրականացումը խրախուսող այդ հայտարարության մեջ բացահայտորեն սպառնում էր կիրառել ուժ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ և միջամտել տեղի ունեցողին՝ հայտարարելով․ «Մենք զինված ենք և պատրաստ ենք գործել»։

Մտահոգություն է առաջացնում այն, որ նմանօրինակ ախոհեմ հայտարարությունները աննախադեպ չեն. ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահը հրապարակայնորեն սպառնացել էր ուժ կիրառել Իրանի Իսլամական Հանրապետությանը դեմ, այդ թվում՝ ակնկարկելով Իրանի խաղաղ բնույթ ունեցող միջուկային օբյեկտների և պաշտպանական կարողությունների վրա հավանական հարձակման մասին։ Սա վկայում է ԱՄՆ-ի անօրինական վարքագծի շարունակական մոդելի մասին՝ հանդիսանալով անկախ երկրի ինքնիշխանության դեմ ուժի կիրառման բացահայտ, ուղիղ և անօրինական սպառնալիք և միջամտություն այդ երկրի ներքին գործերին։

Նման սպառնալիքները, անկախ քաղաքական պատրվակից, ձևակերպումներից կամ հռետորաբանությունից, կատարելապես արգելված են միջազգային իրավունքի հիմքով։

Ավելին, ներքին անկարգությունները խթանելու, աջակցելու կամ օրինականացնելու ցանկացած փորձ՝ արտաքին ճնշման կամ ռազմական միջամտության հիմնավորման նպատակով, համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում, ինչպես նաև միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես՝ 2-րդ հոդվածի 1, 4 և 7-րդ կետերի, ինչպես նաև Գլխավոր վեհաժողովի 25-րդ նստաշրջանի (1970 թ․) 2625-րդ բանաձևի բացահայտ խախտում։ Ավելին, միջազգային իրավունքի համաձայն, այլ երկրի տարածքում ցանկացած կործանարար կամ բռնի գործողությունների խթանում, աջակցություն կամ դյուրացում համարվում է միջազգային իրավախախտում, որի պատասխանատվությունը կատարելապես ընկնում է միջամտող պետության ուսերի վրա։

Հիշեցնելով ԱՄՆ վարչակազմերի կողմից Իրանի ներքին գործերին հանցավոր միջամտության երկար պատմությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը Իրանի ժողովրդի նկատմամբ կարեկցանքի ցանկացած պնդում համարում է երեսպաշտություն, որի նպատակը հասարակական կարծիքը մոլորեցնելը և իրանցիների դեմ լայնածավալ հանցագործությունները, այդ թվում՝ 1988 թվականին Iran Air-ի 655 չվերթի ինքնաթիռի խոցումը և 300 անմեղ քաղաքացիական անձանց սպանությունը, թաքցնելը։ Սիոնիստական ​​ռեժիմի հետ համագործակցությունը՝ 2025 թվականի հունիսին Իրանի՝ միջազգային վերահսկողության (պաշտպանության) ներքո գտնող միջուկային օբյեկտների և կենսական կարևորության ենթակառուցվածքների վրա հարձակման ժամանակ, Իրանի քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողությունները, ինչպես նաև տասնամյակներ շարունակ Իրանի ժողովրդի հիմնարար իրավունքները և կենսապայմանները թիրախավորող ժանօրինական, անմարդկային և հարկադրական պատժամիջոցները Իրանի և նրա ժողովրդի նկատմամբ թշնամանքի հստակ և անհերքելի ապացույցներ են։

Իրանի ժողովրդի նկատմամբ միակողմանի կոշտ քայլերի կիրառման հետևանքով առաջացած տնտեսական ճնշումները

Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև ընդգծում է, որ միակողմանի հարկադրական քայլերի լայնածավալ կիրառումը ունեցել է ուղղակի և բացասական ազդեցություն Իրանի ժողովրդի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրացման վրա։ Այս անօրինական միջոցները խիստ սահմանափակել են երկրի ֆինանսական ռեսուրսները, խաթարել առևտուրն ու ներդրումները, խոչընդոտել հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը և, արդյունքում, մեծացրել են տնտեսական ճնշումները հասարակ քաղաքացիների վրա։

Վերջաբան

Վերստին հարկ ենք համարում ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը  լիովին հավատարիմ և հանձնառու է քաղաքացիների իրավունքների հարգման և պաշտպանության գործում, այդ թվում՝ խաղաղ ցույցեր և հավաքներ անցկացնելու իրավունքը, որը մշտապես հարգել է և շարունակելու է պահպանել այդ սկզբունքը։ Սույն իրավունքը պաշտոնապես ճանաչվում է՝ որպես երկրի քաղաքականության և իրավական շրջանակների համատեքստում քաղաքացիական և հասարակական կյանքում քաղաքացիների ներգրավվածության հիմնարար հենասյուն, և մշտապես ջանքեր են գործադրվում, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց պահանջներն ու տեսակետները արտահայտել օրինական, անվտանգ և խաղաղ ձևով։

Այս մոտեցումը, ներքին պարտավորություններից բացի, դիտարկվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության միջազգային պարտավորությունների շրջանակում։ Իրանը, որպես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և այլ համապատասխան միջազգային կոնվենցիաների ու փաստաթղթերի ակտիվ անդամ, իրեն պարտավոր է համարում այդ փաստաթղթերի դրույթների ճշգրիտ պահպանման և իրականացման հարցում, և ի լրումն ներքին օրենքների, որոնցում հատուկ կարևորության են արժանացել քաղաքացիական իրավունքները, լրջորեն վերահսկում և պաշտպանում է այդ իրավունքները։

Հարկ է նաև նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր պաշտոնատար անձինք, հաստատությունները և կառույցները կատարելապես տեղյակ են այս սկզբունքների և պահանջների մասին ու իրենց պարտավոր են համարում դրանք պահպանել։ Այս իրազեկվածությունն ու հանձնառությունը հանդիսանում են բոլոր մակարդակներում որոշումների կայացման և գործադիր գործողությունների հիմքը և ծառայում են որպես ուղեցույց երկրի իշխանությունների համար՝ քաղաքացիների խաղաղ հավաքների և բողոքի ցույցերի հետ առնչվող իրավիճակներում։

Անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին բողոքի ցույցերի կառավարման ընթացքում երաշխավորում է, որ մարդու բոլոր իրավունքները լիարժեքորեն պահպանվեն։ Այդ իրավունքների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում կյանքի իրավունքը, որը լիովին կհարգվի, և այս հարցում որևէ թերացում կամ խախտում չի արձանագրվի։ Ոչ մի խաղաղ ցուցարարի կյանք վտանգի տակ չէ, և այս ցույցերին մասնակցող բոլոր անձանց կյանքի պաշտպանությունը դեպքերի ասպարեզում գտնվող իրավապահ ուժերի համար առաջնային և անշրջանցելի առաջնահերթություն է։

Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր պետական պաշտոնյաներն ու կառույցները լսում են ցուցարարների խաղաղ և օրինական պահանջները և դրանց քննարկման ու իրականացման համար օգտագործում են առկա բոլոր հնարավորություններն ու կարողությունները։ Այս մոտեցումը իրականացվում է քաղաքացիների օրինական իրավունքների պահպանման և օրենքի կիրառման երաշխավորման նպատակով և արտացոլում է երկրի հանձնառությունը՝ մարդու իրավունքների ու քաղաքացիական ներգրավվածության սկզբունքների։

Իրանի Իսլամական Հանրապետությունը թե՛ օրենքի տեսանկյունից, թե՛ գործնականում ճանաչում և լիովին աջակցում է քաղաքացիների խաղաղ հավաքների անցկացման իրավունքին։ Հետևաբար, նախքան որևէ միջազգային կամ օտարերկրյա պաշտոնյայի առաջարկության կամ միջամտության հնչեցումը, արդեն իսկ ստեղծված են անհրաժեշտ իրավական ենթակառուցվածքները՝ քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքը երաշխավորելու համար, և այս քաղաքականությունը լիովին համահունչ է մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին և երկրի ներքին օրենսդրությանը։ Մոտ ապագայում այս զարգացումների վերաբերյալ բոլոր լուսաբանող և փաստահավաք զեկույցները փուլ առ փուլ կպատրաստվեն և կներկայացվեն միջազգային հանրությանը։ Այդ զեկույցները ցույց կտան, թե ինչպես է Իրանը հավատարիմ մնացվել իր հայտարարած դիրքորոշումներին՝ ջանքեր գործադրելով այս բողոքի ցույցերի նկատմամբ վարքագիծը լիովին համապատասխանեցնելու մարդու իրավունքների ուղղությամբ իր պարտավորություններին։

Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ երկխոսության, կառուցողական համագործակցության և տնտեսական ու սոցիալական օրինական մտահոգությունները օրինական և ներառական մեխանիզմների միջոցով քննարկման սկզբունքներին, սակայն, միևնույն ժամանակ, վճռականորեն կկանխի բռնության, ահաբեկչության կամ արտաքին ուղղորդմամբ իրականացվող ապակայունացման նպատակով խաղաղ բողոքի ցույցերի ցանկացած չարաշահում։

Անկասկած, Իրանում ընթացող բողոքի ցույցերը կարող են անցկացվել առանց որևէ խնդրի՝ առանց այլ երկրների քաղաքական պաշտոնյաների կողմնակալ միջամտության։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ունենալով պետության և Իրանի ժողովրդի դեմ երրորդ կողմերի կողմից ստեղծված դավադրությունների և մարտահրավերների դիմակայման մոտ հինգ տասնամյակի փորձ, լավ գիտի, թե ինչպես դիմանալ և դիմադրել այսպիսի դժվարություններին ու փորձություններին։ Սա Իրանի առաջին փորձը չէ սոցիալական մարտահրավերների դիմակայման, որոնք արտաքին միջամտությունների ազդեցությամբ և լիովին կազմակերպված ձևով վերածվում են բռնության, և անկասկած Իսլամական Հանրապետություն Իրանը կհաղթահարի նաև այս մարտահրավերը։

Ակնկալվում է, որ միջազգային պաշտոնատար անձանց հայտարարությունները լինեն համապարփակ և արտացոլեն բոլոր համապատասխան իրողությունները, հիմնված չեն լինի կողմնակալ, ընտրողական կամ քաղաքական դրդապատճառներ ունեցող զեկույցների ու պնդումների վրա և խուսափեն ցանկացած միջամտությունից, որը կարող է հանգեցնել վերջին բողոքի ցույցերի ոչ խաղաղ բնույթ ունեցող երևույթների մասշտաբների մեծացմանը։

Վերստին ընդգծում ենք այն, որ Իսլամական Հանրապետություն Իրանը լիովին հավատարիմ է Իրանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, հատկապես խաղաղ հավաքների իրավունքի նկատմամբ ունեցած իր պարտավորություններին և, միևնույն ժամանակ, քաղաքացիների կյանքի և սեփականության պաշտպանությունը, հանրային սեփականության պաշտպանությունը և հանրային անվտանգության պահպանումը համարում է իր հիմնարար պարտականությունները, և երկու ուղղությամբ էլ գործում է օրենքին և իր միջազգային պարտավորություններին համապատասխան՝ առանց վարանելու կամ զիջումների։

Բացի այդ, միջազգային պաշտոնատար անձինք ու պետություններն իրենց դիրքորոշումներում պետք է զերծ մնան Իրանի ժողովրդի խաղաղ բողոքի ցույցերին առնչվող սադրիչ և կողմնակալ միջամտություններից և, պահպանելով արդար ու չեզոք դիրքորոշումը, բացահայտորեն դատապարտեն անկարգություններ հրահրող և բռնության կողմնակից այն խմբերին, որոնք դիմում են հանրային գույքի վնասման և պետական շենքերի վրա հարձակումների, ինչի արդյունքում այդ խմբերը չեն ունենա միջազգային աջակցություն և չեն կարողանա շարունակել իրենց բռնի գործողությունները։ Եթե միջազգային պաշտոնատար անձինք և այլ երկրները ցանկություն ունեն հետևելու Իրանում տեղի ունեցող զարգացումներին կամ նրանց դիմում են այդ զարգացումների վերաբերյալ պարտադիր կերպով դիրքորոշում արտահայտելու համար, ապա նրանք պարտավոր են այդ գործընթացներին հետևել արդար, հավասարակշռված դիրքորոշմամբ՝ զերծ քաղաքական կամ սուբյեկտիվ նախապաշարմունքներից։

Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային հանրությանը և բոլոր պետությունների պաշտոնյաներին կոչ է անում զերծ մնալ Իրանի ներքին գործերին որևէ անպատասխանատու կամ թշնամական միջամտությունից և պահպանել կառուցողական, բարեխղճության ու բարի կամքի վրա հիմնված մոտեցումը՝ նման վարքագծերից խուսափելու նպատակով։ Միջազգային պաշտոնյաներն ու այլ պետությունները, եթե հետևում են Իրանում տեղի ունեցող զարգացումներին կամ իրենց պարտավորված են համարում դիրքորոշում արտահայտել, պարտավոր են դա անել արդար ու չեզոք կերպով՝ խուսափելով քաղաքական սուբյեկտիվ դատողություններից։

Ի լրումն դրա, ակնկալվում է, որ այս բողոքի ցույցերի վերլուծության ընթացքում ուշադրության կարժանանա վերջին չորս տասնամյակների ընթացքում Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառված միակողմանի հարկադրական միջոցների ազդեցությունը, հատկապես վերջին տարիներին Միացյալ Նահանգների կողմից իրականացված ճնշումներն ու պատժամիջոցները, որոնք զգալիորեն սրել են ժողովրդի տնտեսական և կենսապայմանները։ Ակնհայտ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների թշնամական վերաբերմունքը Իրանի ժողովրդի նկատմամբ չի արտահայտվում միայն դաժան պատժամիջոցների կիրառմամբ։ Վերջին բողոքի ցույցերի ընթացքում նաև ԱՄՆ նախագահի և այլ ամերիկյան պաշտոնյաների միջամտողական հայտարարություններ են հնչել Իրանի ներքին գործերի վերաբերյալ՝ նպատակ ունենալով խրախուսել բռնությունն ու ահաբեկչական գործողությունները իրանցի քաղաքացիների դեմ։ Այս դիրքորոշումները, բացի այն, որ կոպտորեն խախտում են պետությունների ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վերաբերյալ ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքներն ու միջազգային իրավունքի նորմերը, նաև բացահայտում են ԱՄՆ-ի շարունակվող ամբարտավան և անօրինական մոտեցումը Իրանի ժողովրդի նկատմամբ։

Վերջում կրկին հիշեցվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին հանձնառու է քաղաքացիների իրավունքների պաշտպանության, մասնավորապես նրանց խաղաղ բողոքի իրավունքի ապահովման հարցում, և միաժամանակ քաղաքացիների կյանքի և գույքի, հանրային սեփականության և հասարակական անվտանգության պաշտպանությունը համարվում է պետության հիմնական պարտականություններից մեկը։ Երկու ուղղություններով էլ՝ օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում, որևէ թերացում կամ բացթողում թույլ չի տրվի։