Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Հայաստան

Արմավիրում կարկուտից տուժած գյուղացիների մի մասը դուրս է մնացել վնասի փոխհատուցման գործընթացից

Արմավիրի մարզում 2024 և 2025 թվականներին կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունները վնասի  մասնակի փոխհատուցում են ստանում: Մարզում 2024թ․-ին կարկուտից տուժել էր 4738, իսկ 2025-ին՝ 2038 հա տարածք: Կառավարության որոշմամբ վնասի փոխհատուցում տրվում է գյուղացիական այն  տնտեսություններին, որոնց հողերն, ըստ գնահատող հանձնաժողովի՝ վնասվել են 40-ից 100 տոկոսի չափով: Տուժած գյուղացիների մի մասը դուրս է մնացել վնասի փոխհատուցման  գործընթացից։

Նախորդ տարի հունիսին տեղացած ուժեղ կարկուտը վնասել էր Քարակերտ գյուղի պտղատու այգիները, որից հետո Բաղրամյան համայնքի համապատասխան հանձնաժողովը եղել էր բնակավայրում, ուսումնասիրել ու գնահատել վնասի չափը: 2025-ին կարկուտն ավելի մեծ վնաս էր հասցրել, քան 2024-ին՝ ասում է բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Խոսրովյանը:

«2025-ին ամբողջ գյուղն էր, իսկ 2024-ին կային հատվածներ, որ չէր կարկտահարվել: Գումարները դեռ չեն հատկացրել, բայց այս ամսվա մեջ կհատկացնեն»:

Կառավարության որոշմամբ մասնակի փոխհատուցվելու են 2024 և 2025 թվականներին կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունները: Գումարը հատկացվելու է փուլ առ փուլ: Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Արայիկ Հակոբյանի խոսքով՝ դեկտեմբերի վերջին 277 մլն դրամ է հատկացվել  նախկին Խոյ, այժմ Վաղարշապատ և Բաղրամյան համայնքների՝ կարկտահարությունից տուժած հողօգտագործողների վնասը փոխհատուցելու համար:

«Գումարը հաստատվել է մեր ու համայնքների կողմից կազմված հանձնաժողովներով, որը ներկայացվել է նախարարություն, համաձայնեցվել է, և արդյունքում հատկացվում են գումարները»:

Քարակերտ համայնքից Կարեն Պողոսյանի այգին նույնպես տուժել է կարկուտից, բայց դեռ փոխհատուցում չի ստացել:

«Գումարը ոնց որ փոխանցվել է համայնքներին, երևի էս 2 օրը կտան: Գյուղում տեղ կա 100 տոկոսով  են գրել վնասի չափը, հիմնականում որտեղ լրիվ կարկուտը ջարդել է, մոտ 20-30 հա, 100 տոկոս են գրել, իսկ մնացածին ոնց որ քիչ են գրել»:

Մասնակի փոխհատուցում տրվելու է 40-ից 100 տոկոսով վնասված գյուղացիական տնտեսություններին: Կառավարությունը սահմանել է նաև 100 տոկոսով վնասված մշակաբույսերի փոխհատուցման չափը 1 հա-ի հաշվարկով: Ծիրանի այգու համար այդ գումարը  301 հազար դրամ է, խաղողի այգու համար՝ 327 հազար դրամ, իսկ բանջարաբոստանային մշակաբույսերի դեպքում երկուսուկես անգամ պակաս՝ 130 հազար դրամ: Կարեն Պողոսյանը դեռ չգիտի, թե ինչքան է գնահատվել իր կրած վնասի չափը:

«Գյուղապետի հետ են եղել, մտել, ամբողջ այգիները նայելով գնացել են: Դեռ ոչ մեկը կոնկրետ թիվ չգիտի, թե քանի տոկոսով է գրանցվել վնասը»:      

Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի հողօգտագործող Անժելա Ստեփանյանի պտղատու այգին 2024-ին 2-3 անգամ տուժել է կարկուտից: Վնասված բերքը չի իրացվել:

«Իրականում ապրանքային տեսք չուներ, և վաճառքի չէր, որովհետև երբ գնորդի հետ պայմանավորվել էինք, որ պետք է բերքը վաճառեինք, այդ ժամանակ ծիրանի բերքահավաքն էր և գնորդը որոշեց, որ բերքն ապրանքային տեսք չունի, վնասված է և չի գնելու ծիրանը»:       

Բերքը վնասվել է, սակայն այգետերը դուրս է մնացել փոխհատուցման ցուցակից:

«Մենք ընդհանրապես տեղյակ չենք եղել, որ 2024թ-ին հանձնաժողով է կազմվել, որն իրականացրել է գնահատման աշխատանքներ»:        

Տուժած հողօգտագործողը դիմել է  Արմավիր բնակավայրի վարչական ղեկավարին ու Մեծամորի համայնքապետարան պարզելու, թե ինչ սկզբունքով է գնահատվել այգիների վնասը:

«Համայնքապետարանից ինձ պատասխանում են, որ պետք է մինչև հոկտեմբերի 30-ը ձեր տվյալները մուտքագրեիք համայանքապետարան և ասեիք, որ դուք ևս կարկուտից տուժել եք: Ո՞վ պետք է ինձ ասեր, որ ես իմ տվյալները պետք է ներկայացնեմ: Որևէ ձևով տեղեկատվություն տրամադրվե՞լ է գյուղացիական տնտեսություններին: Քաղաքացիներն ի՞նչ կերպով են իմացել դրա մասին: Պատշաճ տեղեկատվություն տրամադրվել է, թե ոչ»:

Հարցեր, որոնց պատասխանը դեռ հուզում է հողօգտագործողին: Հանձնաժողովների ուսումնասիրությունից դուրս մնացած տնտեսություներին ինչ լուծում է առաջարկում Արմավիրի մարզպետի աշխատակազմը: Պարզաբանում է  Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը:

«Այո, թերություններ եղել են,  և մենք հիմնավորել ենք, առաջարկություն ենք ներկայացրել նախարարությանը, որ վերանայեն, թերությունները շտկենք և ըստ այդմ կորոշենք: Եթե ոչ, ապա համայնքների ղեկավարների հետ քննարկել ենք, և համայքներով կլուծենք այդ հարցը: Ամեն դեպքում վստահեցնում եմ՝ մեր բնակիչները բացթողնման պատճառով չեն վնասվի»:

Արմավիրի մարզում 2024 թ․-ին վնասվել է 4738 հա հողատարածք, փոխհատուցման գումարը կազմել է շուրջ 702 մլն դրամ։ 2025–ի վնասը կիսով չափ պակաս է՝ 2038 հա, փոխհատուցման գումարը՝ շուրջ 232 մլն դրամ: