Նեյրոնային շղթա, որը խանգարում է սկսել տհաճ կամ սթրեսային առաջադրանքները
Կիոտոյի համալսարանի գիտնականները ուղեղում «մոտիվացիայի արգելակ» են հայտնաբերել՝ նեյրոնային շղթա, որը խանգարում է սկսել տհաճ կամ սթրեսային առաջադրանքները և դրանով իսկ նպաստում է պրոկրաստինացիային (գործերը հետաձգելուն)։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «BBC Science Focus» ամսագրում։
Փորձերի ընթացքում հետազոտողները մակականերին սովորեցրել են կատարել վարձատրությամբ ուղեկցվող երկու տեսակի առաջադրանք։ Դրանցից մեկն ուղեկցվում էր միայն պարգևատրմամբ, մյուսը՝ նույն պարգևատրմամբ, բայց լրացուցիչ տհաճ խթանով՝ դեպի դեմքն ուղղված օդի շիթի տեսքով։ Եթե առաջադրանքը հարմարավետության կորուստ չէր ենթադրում, կենդանիներն առանց վարտանման անցնում էին դրա կատարմանը։ Սակայն տհաճ ազդեցության սպասման դեպքում կապիկները հաճախ հրաժարվում էին կատարել առաջադրանքը կամ դրանք կատարում էին լինում ավելի ուշ։
Ուղեղի ակտիվության վերլուծությունը ցույց է տվել, որ այս հրաժարման համար պատասխանատու է նեյրոնային շղթան վենտրալ ստրիատումի՝ պարգևի և մոտիվացիայի գնահատմանը մասնակցող գոտու և վենտրալ պալիդումի միջև։ Երբ իրավիճակն ընկալվում է որպես սթրեսային, վենտրալ ստրիատումը փոխանցում է ազդանշան, որը փաստացի «միացնում է արգելակը» և ճնշում գործելու պատրաստակամությունը։
Այս մեխանիզմի դերը ստուգելու համար գիտնականները ժամանակավորապես թուլացրել են այդ գոտիների միջև կապը քեմոգենետիկայի միջոցով. մեթոդ, որը թույլ է տալիս կառավարել առանձին նեյրոնների ակտիվությունը: Դրանից հետո կապիկները սկսել են զգալիորեն ավելի հոժարակամ կատարել առաջադրանքները, նույնիսկ եթե դրանք ուղեկցվում էին չափավոր տհաճ զգացողություններով:
Աշխատանքի առաջատար հեղինակ Կենիչի Ամեմորիի խոսքով՝ բացահայտումն օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչու են մարդիկ և կենդանիները խուսափում բարդ կամ տհաճ խնդիրներից։ Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծում են, որ մարդու մոտ նման մեխանիզմներին միջամտելն առայժմ անթույլատրելի է։
«Մոտիվացիոն արգելակի չափազանց թուլացումը կարող է հանգեցնել ռիսկային կամ վտանգավոր վարքագծի», - նշել է Ամեմորին:
Նա հավելել է, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ և էթիկական ասպեկտների քննարկում, նախքան նման մոտեցումները հնարավոր կլինի դիտարկել կլինիկական համատեքստում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի