«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը մերժվել է
Հունվարի 14-ին կայացավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (Հանձնաժողով) 2026 թվականի առաջին նիստը։ ՀԾԿՀ-ի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված էր «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման բողոքարկման հարցը։
Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն 2025 թվականի սեպտեմբերի 30-ի ՀԾԿՀ նիստում ընկերությունը տուգանվել էր 10 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 136-րդ կետի պահանջը չպահպանելու համար, որը վերաբերում էր Ընկերության պաշտոնական կայքում հրապարակված 2025 թվականի ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի երաշխավորված ջրամատակարարման գրաֆիկի խախտմանը։
Հաշվի առնելով, որ Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների (դիտարկումների), դրանց շրջանակում կատարված արձանագրությունների, տեսագրությունների, ինչպես նաև Ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված գրությունների արդյունքներով փաստվել է Ընկերության կողմից նշված երաշխավորված գրաֆիկի խախտված լինելու հանգամանքը, ուստի Հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ մերժեց Ընկերության կողմից ներկայացված վարչական բողոքը՝ նախորդ որոշումը թողնելով անփոփոխ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ