Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները

Քաղաքական գովազդը Ֆեյսբուքում և Ինստագրամում. ծախսերն աճում են

Դեպի ընտրություններ ժամանակը որքան սեղմվում է, այնքան ավելի է ուժեղանում քաղաքական հոսանքների կողմից սոցցանցերի կիրառումը քարոզչության համար։ Մետայի հարթակները՝ Ֆեյսբուքն ու Ինստագրամը, շարունակում են մնալ Հայաստանում և՛ ամենաայցելվողները, և՛ ամենաքաղաքականացվածները։ Հատկապես Ֆեյսբուքը։ Այս ֆոնին կտրուկ աճում են Մետայում քաղաքական գովազդի վրա ներդրումները։

Վերջին տարիներին Մետան բաժանել է գովազդը երկու տեսակի՝ առանձնացնելով հասարակական հարցերին, քաղաքականությանը և ընտրություններին վերաբերող գովազդները, որոնց վերաբերյալ հստակ տեղեկատվություն է պահանջում գովազդատուից, ինչպես նա և դրա մասին ներկայացնում է հանրային հաշվետվություն առանձին հարթակում՝ Meta Ad Library-ում։

Հարթակը թույլ է տալիս ուսումնասիրել Հայաստանի վերաբերյալ ընդհանուր միտումները և զարգացումները։ Տվյալները հասանելի են 2022 թվականի հունիսից։ Այդ ժամանակից սկսված Մետայում Հայաստանը թիրախավորող գովազդի համար ընդհանուր ծախսվել է 262,496 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար։

Եթե դիտարկենք վերջին 90 օրվա հատվածը, ապա գումարը անհամաչափ մեծ է՝ համեմատած 2022-ից հետո ընդհանուր ծախսերի հետ։ Հստակ գումարը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ Մետան ցույց է տալիս 100 դոլարից ցածր ծախս ունեցող գովազդների գինը՝ զուտ «≤100» նշանով։ Այնուամենայնիվ, եթե բոլոր այդ տիպի գովազդների ծախսը հաշվարկենք մինիմալից մաքսիմալ, այսինք 0-ից 100 դոլար, ապա միայն վերջին երեք ամիսների քաղաքական գովազդի ծախսը կկազմի նվազագույնը՝ 50,469, առավելագույնը՝ 98,269 դոլար։

Հարկ է նշել, որ այստեղ միայն քաղաքական ուժերի կամ գործիչների գովազդները չեն։ Ընդհանուր հաշվարկում ներառված են մեդիա ընկերությունների քաղաքական թեմաներով գովազդները, ինչպես նաև ՀԿ-ների միացրած գովազդները։ Այսպես, օրինակ, վերջին 90 օրում CIVIC լրատվականը տեղադրել է 2274 ԱՄՆ դոլարի 19 գովազդ, Իրազեկ Քաղաքացիների Միավորում ՀԿ-ն տեղադրել է 899 դոլարի 20 գովազդ։ Նույն ՀԿ-ին պատկանող FIP-ը՝ առանձին 590 դոլարի 60 գովազդ, Հայաստանի Հանրային Ռադիոն՝ 577 դոլարի 26 գովազդ, «7 Օր» լրատվականը՝ 168 դոլարի մեկ գովազդ:

Տվյալ կերպ դասակարգվող ակտիվ գովազդատուների մեջ են նաև պաշտոնական անձինք և պետական հաստատությունները, օրինակ, ՀՀ Կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը, Ներքին գործերի նախարարությունը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը և այլն։

Եթե դիտարկենք վերջին 90 օրը, ապա կտեսնենք, որ հիմնական գովազդ տեղադրողը եղել է Քաղաքացիական Պայմանագիրը: Ընդ որում, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը հիմնական չեմպիոնն է ընդհանուր 11220 ԱՄՆ դոլար կազմող իր 75 գովազդներով (այս պահին նա այլևս գովազդներ չի տեղադրում, և ընտրություններին նախորդած ժամանակահատվածում էլ չի տեղադրել)։ Մեր Ձևով շարժումը գովազդի վրա երեք ամսում ծախսել է 8392,23 ԱՄՆ դոլար։ Միայն վերջին 7 օրվա մեջ շարժումը գովազդների վրա ծախսել է 3339 ԱՄՆ դոլար։ Ապրելու Երկիր կուսակցությունն իր տարբեր ներկայացուցիչների էջերով երեք ամսում ծախսել է մոտ 6000 ԱՄՆ դոլար։ Ընդ որում հետաքրքիրն այն է, որ ողջ ընթացքում՝ 2022-ից մինչ այսօր, կուսակցությունը ծախսել է ընդհանուր 10207 դոլար, իսկ միայն Թանդիլյան Մանեն իր էջով՝ 10,168 դոլար։

Հայաքվեն աչքի է ընկնում գովազդների ահռելի քանակով՝ 3328 դոլարի ծախս երեք ամսում տեղադրված 418 գովազդի համար։ Այս թիվը հարթակում հասանելի գովազդների ընդհանուր քանակի շուրջ 17%-ն է կազմում (նշված ժամանակահատվածում հարթակում երևացող հինգ հարյուրից ավելի էջերը միասին տեղադրել են 2373 գովազդ)

Այս պահին էլ Հայաքվեի ակտիվ գովազդների քանակը հասնում է 34-ի։ Ընդ որում, Հայաքվեն եզակի քաղաքական ուժն է, որն օգտագործում է գովազդային թիրախավորում՝ տարբեր լսարանների համար տեղադրում է տարբեր գովազդներ, կիրառում է տարիքային, սեռային և այլ թիրախավորում։ Մնացած քաղաքական ուժերը հիմնականում տեղադրում են գովազդը «բոլորի համար» սկզբունքով։

Նոր դերակատարներից հարկ է նշել Միասնության Թևերը, որը տեղադրել է հինգ գովազդ, բայց դրանք բոլորը Մետայի կողմից արգելափակվել են։ Ամենայն հավանականությամբ, այս քաղաքական ուժի սոցցանցերով զբաղվող մասնագետը լավ չի կողմորոշվում քաղաքական գովազդներին վերաբերող սահմանափակումների հարցում։ Կարծում ենք, շուտով այստեղ էլ կդիտվի ակտիվություն։

Եթե դիտարկենք վերջին 30 օրը, ապա պատկերը փոխվում է։ Քաղաքացիական Պայմանագիրը դադարում է գումար ներդնել գովազդների մեջ, առաջատարների մեջ են Մեր Ձևովը, Հայաքվեն, Ապրելու Երկիրը։

Ակնհայտ է, որ քաղաքական գովազդի մեջ մեծ ներդրումներ են լինելու մոտակա ամիսներին։ Սակայն, գովազդային բյուջեների զգալի հատվածը մենք նման թափանցիկ կերպով չենք տեսնի։ Քանի որ այս ընտրությունները, ենթադրաբար, աչքի կընկնեն նաև սոցցանցերում ինֆլյուենսերների ակտիվ ներգրավվածությամբ։ Իսկ այս ծախսերի մեծ մասը կմնան մոխրագույն գոտում, կարվեն կամ կանխիկով, կամ ԱՁ-ից ԱՁ-ը, ՍՊԸ-ից ԱՁ փոխանցումներով։