Իրանում զոհերի թիվը հասնում է առնվազն 648-ի. BBC
Իրանում շարունակվող համազգային բողոքի ցույցերի ընթացքում անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով զոհերի թիվը, ըստ «Իրանի մարդու իրավունքի» կենտրոն իրավապաշտպան կազմակերպության, հասնում է առնվազն 648-ի, որոնց թվում կան նաև անչափահասներ։
Կենտրոնը հաղորդում է, որ միևնույն ժամանակ, չհաստատված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ առնվազն մի քանի հարյուր մարդ, իսկ որոշ գնահատականներով՝ ավելի քան 6000, կարող է սպանված լինել։
Հունվարի 8-ից ի վեր ինտերնետի անջատման և տեղեկատվության հասանելիության խիստ սահմանափակումների պատճառով տեղեկատվության ստուգում և ճշգրտումը չափազանց բարդ է դարձել։ Վերջին բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը, գնահատվում է, որ գերազանցել է 10,000-ը։
BBC-ի հետ զրույցում բազմաթիվ ականատեսներ հայտնել են, որ ուժային կառույցները, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և «Բասիջ» ջոկատները, կիրառել են ավտոմատ զենք և կրակել ոչ միայն ցուցարարների, այլև խաղաղ բնակիչների վրա։
Իշխանությունները անջատել են ինտերնետը և հրաժարվում են հրապարակել պաշտոնական տվյալներ զոհերի մասին՝ բողոքները որակելով որպես «ահաբեկչական գործողություններ», մինչդեռ հիվանդանոցներն ու դիահերձարանները, ըստ բժիշկների և աղբյուրների, լցված են զոհերով և վիրավորներով։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին