Իրանը չի ընդունում թելադրանքներ, բայց պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ․ Արաղչի
Իրանը չի ընդունում թելադրանքներ և կբանակցի միայն փոխադարձ հարգանքի հիման վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ինչպես ես բազմիցս նշել եմ, մենք պատրաստ ենք բանակցել։ Բանակցությունները պետք է լինեն ազնիվ և լուրջ, հիմնված հավասարության և փոխադարձ հարգանքի վրա, այլ ոչ թե թելադրանքների»,- ասել է նա Թեհրանում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։
CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 13-ին խորհրդակցություն կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ՝ Իրանի նկատմամբ հետագա գործողությունները քննարկելու համար:
Նախորդ օրը Թրամփն Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին հայտարարել է, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել իրանցի ժողովրդին։ «Իրանը ձգտում է ազատության, հնարավոր է, ինչպես երբեք նախկինում։ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել»,- գրել էր նա TruthSocial սոցցանցում։


















































Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ Արաղչի
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին