Իրանի ԿԲ ղեկավարը հրաժարական է տվել` ռիալի կտրուկ արժեզրկման ֆոնին սկսված բողոքի ցույցերի պատճառով
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզին հրաժարական է տվել, հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմը՝ euronews-ի փոխանցմամբ:
Երկուշաբթի օրը սկսվել են երեք տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցերը՝ ռիալի պատմական ցածրակետի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 1.4 միլիոն ռիալի կտրուկ անկման ֆոնին: Լրատվամիջոցները նշում են, որ բողոքի ցույցերի էպիկենտրոնը Թեհրանի Մեծ շուկային հարակից տարածքներն էին, որտեղ տեղի առևտրականները զանգվածաբար փակել էին իրենց խանութները: Նրանց աջակցություն էին ցուցաբերել նաև այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Սպահանում, Շիրազում և Մաշհադում:
Մարդիկ խոստովանում են, որ վախենում են ֆինանսական ճգնաժամի սրումից։ Արժույթի կտրուկ արժեզրկումը մեծացնում է գնաճային ճնշումը տնային տնտեսությունների վրա և հանգեցնում սննդի և առօրյա ապրանքների գների բարձրացմանը։ Իրանի պետական վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ դեկտեմբերին գնաճը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է մինչև 42.2%։ Տարվա վերջին ամսում սննդամթերքի գներն աճել են 72%-ով, մինչդեռ դեղորայքի և բժշկական պարագաների գներն աճել են 50%-ով՝ նախորդ 12 ամիսների համեմատ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին