Հայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվում
Հայաստանում 15 օր շարունակ տիրող կայուն ու արևոտ եղանակը փոխվում է։ Այսօրվանից սկսած սպասվում են եղանակային կտրուկ փոփոխություններ․ ձյան տեղումներ և ջերմաստիճանի մինչև 7 աստիճան նվազում։ Ի՞նչ է սպասվում առաջիկա օրերին և որքանո՞վ են համապատասխան ծառայությունները պատրաստ եղանակի փոփոխությանը։
Հայաստանում վերջին շուրջ երկու շաբաթներին կայուն եղանակ ապահովող հզոր անտիցիկլոնի ազդեցությունը աստիճանաբար նվազում է։ Օդերևութաբանական դիտարկումները ցույց են տալիս, որ արևառատ և առանց տեղումների եղանակի ձևավորած բարենպաստ պայմանները մոտ օրերս կփոխարինվեն ավելի դինամիկ և խոնավ մթնոլորտային գործընթացներով։ Արդեն դեկտեմբերի 27-ի երեկոյան և 28-ի ընթացքում տարածաշրջանում կզգացվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի լիարժեք ազդեցությունը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տվյալներով՝ ցիկլոնը կբերի տեղումներ, որոնք հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում կդրսևորվեն ձյան տեսքով։ Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է մթնոլորտային երևույթների հիմնական պատճառահետևանքային կապը՝ ընդգծելով օդային զանգվածների փոփոխությունը և ջերմաստիճանային ռեժիմի կտրուկ անկումը։
«Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին հանրապետության ողջ տարածքում այս օրերի համեմատ կնվազի մոտ 5-7 աստճանով։ Դեկտեմբերի 26-ին հանրապետության տարածքում շուրջ 15 օր գործող հզոր անտիցիկլոնը դուրս կգա մեր տարածաշրջանից։ Այն իր տեղը զիջում է Սև ծովի շրջաններից, հյուսիս-արևմուտքից մոտեցող մթնոլորտային ցուրտ ճակատին»։
Վերլուծելով արբանյակային պատկերները՝ Սուրենյանն ասել է, որ արդեն առաջիկա օրերին հանրապետության ամբողջ տարածքում ամպամածությունը կաճի, առավել խիտ օջախները կկենտրոնանան հատկապես հյուսիսային մարզերում։ Սա ևս վկայում է ցիկլոնի ակտիվացման և տեղումների բարձր հավանականության մասին է։
Ընդհանուր կանխատեսումներով՝ դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը և 29-ի ցերեկը առանձին շրջաններում, իսկ 27-ի կեսօրից հետո և 28-ին հանրապետության մեծ մասում, սպասվում են տեղումներ։ Դեկտեմբերի 27-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, իսկ 28-ին արդեն ողջ երկրում դրանք կլինեն ձյան տեսքով։ Միաժամանակ, դեկտեմբերի 28-30-ին օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանական նվազումը՝ ընդհանուր հաշվով 5-7 աստիճանով։
Փաստացի եղանակային փոփոխություններն արդեն զգալի են մի շարք մարզերում։ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ հանրապետության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։ Ձյուն է տեղացել Շիրակի մարզում, ինչպես նաև Արագածի, Թալինի, Հրազդանի, Չարենցավանի, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի, Իջևանի, Բերդի և Դիլիջանի տարածաշրջաններում։
«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են, որ իրավիճակից բխող անհրաժեշտության դեպքում ճանապարհները մշակվում են աղով և ավազով, իսկ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Եղանակային անակնկալներ չեն բացառվում նաև մայրաքաղաքում։ Սակայն, թե երբ կարող է ձյուն տեղալ Երևանում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը դեռ չի հստակեցնում։
Երևանի քաղաքապետարանից շտապել են վստահեցնել, որ պատրաստ են ձյան տեղումներին, բայց մասնավոր կառույցները ևս պետք է մաքրեն իրենց հարակից տարածքը։
«Այս պահի դրությամբ առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են։ Բավարար չափով կուտակված են նաև Նոր Նորք, Արաբկիր՝ երկու կետում և Շենգավիթ՝ 1 կետում համապատասխան աղ ու ավազի խառնուրդը։ Առաջին խմբաքանակը անհրաժեշտ պատրաստ է։ Լրացուցիչ ԵԱՍՄ հիմնարկը ներկրում է աղ և ավազ։ Այս հարցը ևս այս պահի դրությամբ անհրաժեշտ ռեսուրսի չափականակով պատրաստ է»։
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն օրերս խոսել էր ձնամաքրման նախապատրաստական աշխատանքների մասին։ Նա ասել էր, որ ռեսուրսներն արդեն բաշխել են, կազմել են գործողությունների պլան ու միջոցառումների ցանկ։
«Ներգրավված է 241 միավոր տարբեր տրամաչափի տեխնիկա՝ նախատեսված տարբեր գործողությունների համար։ Նաև պատրաստ է մարդկային ռեսուրսը՝ 614 հոգի բանվորական ուժ»։
Աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու պատասխանատվությունը դրված է վարչական շրջանների ղեկավարների վրա, իսկ տրանսպորտային ցանցի անխափան աշխատանքի և ժամանակացույցի համար պատասխանատու է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։ Ընդհանուր վերահսկողությունն իրականացնելու է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը։


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված