Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ներկայում էլ ընթացքի մեջ են
Կառավարության վերջին նիստում դիմելով ՊԵԿ ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. ««Բայց վատ լուր ունեմ ձեզ ասելու, պարոն Հակոբյան։ Էն օրը Վարչապետի աշխատակազմից գնացելեն գնումներ անելու՝ ասել են՝ եթե կանխիկով կտաք գումարը այլ գին է, եթե քարտով այլ գին։ Փակեք այդ խանութը, այդ խանութում առևտոր չպետք է լինի, իմ վրա եմ վերցնելու անձնական պատասխանատվությունը ևա ամեն օր կողքով անցնելու եմ։ Մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը չպետք է բացվի»։
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել, որում ասվում է.
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքները
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է նաև, որ ընկերությունն իր գործունեության մի մասը շարունակել է իրականացնել այլ հարկ վճարողի անվամբ՝ հարկային «բարենպաստ» պայմաններից օգտվելու նպատակով։ Արդյունքում, հարկ վճարողի կողմից պետությանը պատճառվել է վնաս՝ 64․5 մլն դրամի չափով։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներով 2024 թվականի հոկտեմբերի 18-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ հոկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է 90 հատ «Apple iPhone 16» մոդելի բջջային հեռախոս, որոնց մասով ընկերությունը չի ունեցել օրինական ճանապարհով ներմուծման, ինչպես նաև ձեռքբերման փաստաթղթեր։ Բացի այդ, պարզվել է, որ ընկերության կողմից օրինական ճանապարհով ներմուծված բջջային հեռախոսներից 277 հատն իրացվել է առանց փաստաթղթավորման։ Ի հայտ եկած նոր փաստական տվյալների հիմքով՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից հաշվարկվել է չվճարված հարկային պարտավորությունների չափը, որը կազմել է 46.1 մլն դրամ, այնուհետև հաշվարկն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն 2025 թվականի հոկտեմբերին կրկին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ընկերությունը շարունակում է իր տնտեսական գործունեության իրական ծավալները թերհայտարարագրել, ուստի ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության պետի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի որոշման համաձայն, հարկ վճարողի նկատմամբ ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ներկայում ընթացքի մեջ են։
Հարկային վարչարարության արդյունքները
Ընկերությունում գրանցման օրվանից՝ 2019 թվականի մայիսի 10-ից, առ այսօր հարկային վարչարարության շրջանակում, մասնավորապես, իրականացվել է 23 թեմատիկ ստուգում, արձանագրվել է 5․8 մլն դրամի չափով տուգանք, որից՝ 4․2 մլն դրամի չափով տուգանքը 2025 թվականի ընթացքում: Միաժամանակ, իրականացվել է երկու համալիր ստուգում, որից մեկն ավարտված է, մյուսը՝ ընթացքում է։ Ավարտված համալիր ստուգման ակտով արձանագրվել է 250 հազար դրամի չափով տուգանք, ստուգման ընթացքում ներկայացվել են նաև 2․5 մլն դրամի չափով ճշտված հաշվարկներ: Իսկ ընթացքում գտնվող համալիր հարկային ստուգման իրականացման համար հիմք է հանդիսացել հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշումը:
Ստուգումը ներկայում կասեցված է․ կատարվում են լրացուցիչ հարցումներ:
Վերլուծական գործիքակազմի կիրառման արդյունքում, իրացման շրջանառության թերհայտարարագրման հնարավոր ապրանքային մնացորդների, ինչպես նաև փոխադարձ համաձայնությամբ գործելու հիմքով փոխկապակցվածության իրավախախտումների մասով՝ 2022-2024 թվականների ընթացքում կազմվել են չորս տեղեկանքներ, որոնց հիմքով առկա է հարուցված քրեական գործ:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հարկային հսկողության շրջանակում հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգերի միջոցով: Նախապես մշակված ռիսկային չափանիշների հիման վրա, ստուգման ենթակա հարկ վճարողները գնահատվում են, որի արդյունքում ստուգումներն ուղղվում են դեպի այն ոլորտները և հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են: Նշենք որ, ռիսկային հարկ վճարողների ընտրությունը կատարվում է՝ հիմք ընդունելով ինչպես ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվությունը, այնպես էլ երրորդ անձանցից ստացված տեղեկատվությունը: Տնտեսվարողների հարկային կարգապահության վերաբերյալ անհատական ուսումնասիրությունների ընթացքում հաշվի են առնվում իրենց կողմից հարկային մարմին ներկայացված տվյալները, ինչպես նաև նրանց կայքէջերում հրապարակված տեղեկատվությունը:
Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է նպատակային և հետևողական աշխատանքներ տանել տնտեսվարողների շրջանում՝ հարկային կարգապահության և վարչարարության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման բարելավման ուղղությամբ։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ