«Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետո
Mercedes-Benz-ի դիզայնի տնօրեն Գորդոն Վագեները թոշակի է անցնում 28 տարի աշխատելուց հետո, հաղորդել է ընկերության կայքը։ Հաղորդվում է, որ Գորդոն Վագեներն ինքնուրույն է կայացրել որոշումը:
2026 թվականի փետրվարի 1-ից Բաստին Բոդին կդառնա ավտոարտադրողի գլխավոր դիզայները։ Նախկինում նա նմանատիպ պաշտոն էր զբաղեցրել Mercedes-AMG-ի բարձրակարգ մեքենաների բաժնում։
Ըստ Auto Motor Sport-ի՝ 57-ամյա դիզայները ձևավորել է Mercedes-Benz-ի դիզայնի լեզուն և ստորագրության ոճը։ Նրա ղեկավարությամբ ապրանքանիշի մեքենաների դիզայնը դարձել է պակաս պահպանողական և ավելի արտահայտիչ ու զգացմունքային։
Վագեները միացել է ընկերությանը 1997 թվականին և մասնակցել է բազմաթիվ մեքենաների մշակմանը։ Նրա առաջին նախագծերից մեկն ապրանքանիշի բացառիկ սուպերմեքենայի՝ SLR McLaren-ի նախագծումն էր։ Mercedes-Benz-ն այն արտադրել է 2003-ից 2009 թվականներին՝ բրիտանական սուպերմեքենաների արտադրողի հետ համատեղ։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)