Պետդեպարտամենտը հերքել է Գազայի վերականգնման համար ԱՄՆ-ի կողմից 60 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու մասին լուրերը
ԱՄՆ-ն չի պլանավորում դաշնային բյուջեից մոտավորապես 60 միլիարդ դոլար հատկացնել Գազայի ենթակառուցվածքների վերականգնմանը։ Հայտարարել է Պետդեպարտամենտը, մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանի համար լայնածավալ ֆինանսավորման ծրագրի մասին հաղորդագրությունները։
«Դրանք կեղծ լուրեր են: Ծրագրում ոչ մի տեղ նշված չէ, որ ԱՄՆ-ը 60 միլիարդ դոլար է վճարելու», - ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Մերձավոր Արևելքի հարցերով դեպարտամենտի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ Wall Street Journal թերթը հայտնել էր, որ ամերիկացի պաշտոնյաները առանցքային պոտենցիալ դոնոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային և Եգիպտոսին, ներկայացրել են Գազայի հատվածի վերականգնման ծրագրի շնորհանդեսը: Ըստ պարբերականի տվյալների՝ խոսքը PowerPoint ձևաչափով 32 էջանոց փաստաթղթի մասին է, որը նշված է եղել որպես «կոնֆիդենցիալ, բայց ոչ գաղտնի»:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)