Եվրոպայի երկրները պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե Պուտինը խախտի խաղաղության համաձայնագիրը․ Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է եվրոպական մի շարք երկրների պատրաստակամության մասին՝ զորքեր ուղարկել Ուկրաինա այն դեպքում, եթե Վլադիմիր Պուտինը հնարավոր հրադադարից հետո որոշի նորից հարձակվել։ «Որոշ եվրոպական երկրներ ազդակ են տվել, որ եթե դրա կարիքը լինի, ապա իրենք պատրաստ են զորքեր տրամադրել», — ասել է Ռյուտեն Bild-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում «Ցանկացողների կոալիցիայի» հայեցակարգի շուրջ, որը ներառում է ցամաքում, ծովում և օդում ուժերի հնարավոր տեղակայման մանրամասների մշակումը։
Մարկ Ռյուտեն նշել է, որ ներկայումս Ուկրաինայում խաղաղության հաստատման հարցում առաջընթացի բացակայության միակ պատճառը Վլադիմիր Պուտինի դիրքորոշումն է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Պուտինը պատրաստ է ռուս զինվորների հսկայական քանակություն զոհաբերե;՝ հանուն չափազանց սահմանափակ ռազմական արդյունքների։ «Այս տարվա ընթացքում Ռուսաստանը հասել է միայն նվազագույն տարածքային ձեռքբերումների՝ Ուկրաինայի տարածքի 1%-ից պակաս, մինչդեռ ռուսական կողմից սպանվածների և վիրավորների թիվը հասնում է 1,1 միլիոնի։ Սա սարսափելի է, բայց սա այն իրականությունն է, որի հետ մենք գործ ունենք»,- ընդգծել է նա։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում