Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է կոնգրեսական Ֆլորիդայից հանրապետական կոնգրեսական Գաս Բիլիրակիսի եւ Նյու Ջերսիից դեմոկրատ Ֆրենք Փալոունի Ներկայացուցիչների պալատ ներկայացրած «Հայաստանի գործընկերային անվտանգության մասին ակտը»։
Օրինագծին միացել են նաեւ Կոնգրեսի հայկական հարցով խմբակցության մյուս անդամները։ Երկկուսակցական այս օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի էականորեն խստացնել Ադրբեջանի վարքագծի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը և ամրապնդել Ամերիկայի հանձնառությունը Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում։
Օրինագիծը պարտադրում է Պենտագոնի ղեկավարին հավաստել, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկել է «իմաստալից քայլեր» խաղաղության ուղղությամբ, այդ թվում՝ դուրս է բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, անվերապահորեն ազատ է արձակել բոլոր հայ պատանդներին, դադարեցրել է ռազմական գործողությունները և ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը՝ միաժամանակ ապահովելով նրանց մշակութային և կրոնական ժառանգության հուշարձանների պաշտպանությունը։
Ըստ օրինագծի՝ եթե Ադրբեջանը չի բավարարում նշված չափանիշները, պատերազմի նախարարությունը պարտավոր է անմիջապես վերանայել Հայաստանի անվտանգության կարիքները և առաջարկել քայլեր՝ Հայաստանի պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար։
Օրինագիծը նաև արգելում է նախագահին հրաժարվել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի կիրառումից՝ ապահովելով, որ ԱՄՆ հարկատուների միջոցները չկարողանան աջակցել կամ նպաստել ադրբեջանական ագրեսիային։ «Հայաստանը կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում և արժանի է իրական ու նշանակալի աջակցությանը՝ իր ինքնիշխանության և անվտանգության շարունակական սպառնալիքների պայմաններում»,- հայտարարել է կոնգրեսական Բիլիրակիսը։
Իր հերթին կոնգրեսական Փալոունը նշել է, որ չափազանց երկար ժամանակ Ադրբեջանին թույլ է տրվել «անպատժելիորեն ապակայունացնել Հարավային Կովկասը, իրականացնել սարսափելի մարդու իրավունքների խախտումներ և սպառնալ հայ ժողովրդին»։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)