20 կետանոց համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է. Զելենսկի
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուրբաթ՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ:
«Մեր խնդիրն է ապահովել, որ ամեն ինչ 100 տոկոսով պատրաստ լինի»,-ասել է նա՝ ընդգծելով, որ «դա հեշտ չէ»:
Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեկտեմբերի 28-ին նախատեսված հանդիպման ժամանակ նա մտադիր է քննարկել Կիևի անվտանգության երաշխիքներին, տարածքային հարցերին և տնտեսական զարգացմանը վերաբերող փաստաթղթերի մի շարք, հաղորդում է RBC-Ukraine-ն:
Զելենսկին նախատեսում է բարձրացնել Մոսկվայի կողմից խաղաղության ծրագիրը ստորագրելու պատրաստակամության բացակայության հարցը:
Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան արդեն իսկ ունի օրենսդրական նախաձեռնություններ՝ նախագահական ընտրություններ և հանրաքվե անցկացնելու համար, սակայն այս առումով գլխավոր հարցը մնում է անվտանգությունը։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ վերջնական խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել առանց բանակցություններին մասնակցող բոլոր չորս կողմերի՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության հավանության։
Զելենսկիի գրասենյակը հաստատել է, որ Ուկրաինայի և Ամերիկայի նախագահները կհանդիպեն կիրակի՝ դեկտեմբերի 28-ին, Ֆլորիդայում։
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ առաջիկա օրերին կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ «Մենք ոչ մի օր չենք վատնում։ Մենք համաձայնության ենք եկել մոտ ապագայում ամենաբարձր մակարդակով՝ նախագահ Թրամփի հետ հանդիպման մասին։ Մինչև Նոր տարի շատ բան կարելի է որոշել»,-սոցիալական ցանցերում գրել էր նա։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում