Թուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրա
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) պատգամավոր Օմեր Օջալանը խորհրդարանի ուշադրությանն է ներկայացրել Հալիլիե շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին (Գերմուշ) եկեղեցու վիճակը։
Պատգամավորը նշել է, որ եկեղեցին Թուրքիայում օսմանյան շրջանի և միջազգային ակադեմիական գրականության մեջ պահպանված հազվագյուտ օրինակներից է։ Այն կառուցվել է 19-րդ դարում և մինչև 1915 թվականը հայ ուղղափառ համայնքի կողմից օգտագործվել է որպես պաշտամունքի վայրa, իսկ հետագայում՝ մատնվել անտերության։
Օջալանը նշել է, որ այն օգտագործվել է որպես ախոռ, տուժել է գանձ որոնողների կողմից, իսկ 2023-ին փուզվել է գմբեթի մի մասը։ Նա կարևորել է եկեղեցու պահպանությունն ու եկեղեցու վիճակի վերաբերյալ գրավոր հարցեր հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։
Նա մասնավորապես հարցրել է, թե որն է Գերմուշ եկեղեցու վերականգնման աշխատանքների բացակայության պատճառը. ո՞ր հաստատություն(ներ)ն են պատասխանատու եկեղեցու պահպանման համար, արդյո՞ք նախարարության կողմից ձեռնարկվել են միջոցառումներ փլուզված գմբեթի վերականգնման ուղղությամբ և արդյո՞ք եկեղեցու վերականգնման համար բյուջե է հատկացվել 2026-ի ներդրումային ծրագրի շրջանակներում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում