«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքները
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքներով հավաքագրվել է ընդհանուր առմամբ 17 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը վերջին տարիների միջինացված տվյալների համեմատ աճել է մոտ 30 տոկոսով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը 2025 թվականի դրամահավաք-արշավի արդյունքների և հետագա ծրագրերի վերաբերյալ ասուլիսի ընթացքում։ Նրա խոսքով` այս տարի արդեն ավանդական մոտեցումներին զուգահեռ Հայաստանում դրամահավաքի ձևաչափը փոխվել էր, որի շրջանակներում մեկօրյա միջոցառման փոխարեն իրականացվել է դրամահավաք-արշավ` նպատակ ունենալով մեկամսյա ժամանակահատվածում ինտենսիվ տեղեկատվական ու համագործակցային գործողություններ իրականացնել։
«Այդ միջոցառումների արդյունքում հավաքագրվեց ընդհանուր շուրջ 17 միլիոն դոլար գումար։ Հավաքագրված գումարը վերջին տարիների միջինացված տվյալների համեմատ բարձր է մոտ 30 տոկոսով, ինչը խոսում է հիմնադրամի համահայկականության և նրա նկատմամբ վստահության դինամիկ աճի մասին։ Ուզում եմ հատուկ նշել, որ Հայաստանում այս տարի կազմակերպությունների ու անհատների մասնակցությունն աճել է մոտ երկու անգամ»,-ասաց Ազնաուրյանը` հավելելով, որ Հայաստանում դրամահավաքն ուղղված էր Սյունիքի մարզում Սպանդարյանի ջրամբարի կառուցմանը։
Ծրագրին իրենց ներուժով մասնակցում են նաև «Հայաստան» հիմնադրամի՝ այլ երկրներում գտնվող մարմիններից մի քանիսը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես հիմնադրամի տեղական մարմինների կողմից հավաքագրված գումարների մի մասը կուղղվի նպատակային կոնկրետ ծրագրերի։
Ազնաուրյանի տեղեկատվությամբ` Հայաստանում ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ հավաքագրվել է 674, 5 մլն ՀՀ դրամ։
ԱՄՆ տեղական մարմնի կողմից հավաքագրված 7,5 մլն դոլարի շրջանակներում կիրականացվեն մի քանի նպատակային ծրագրեր, որոնցից բանախոսն ընդգծեց Գյումրիում կառուցվելիք երկու բազմաբնակարան շենքերը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար։ Նույն տարածքում ԱՄՆ տեղական մարմնի հավաքագրած գումարներով կիրականացվի մշակութային կենտրոնի կառուցումը։
Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից էլ հավաքագրվել է 4,4 մլն դոլար, որի մի մասը նախատեսված է Սպանդարյանի ջրամբարի վերակառուցման համար, ինչպես նաև այդ գումարի շրջանակներում կիրականացվեն գյուղատնտեսական, այլընտրանքային էներգիայի, ջրային ռեսուրսների բարելավման ու մանկապարտեզների կառուցման ծրագրեր։ Տորոնտոյի տեղական մարմինը հավաքագրել է 3 մլն դոլար, որի շրջանակներում կարևոր ծրագրերից է ևս մեկ բազմաբնակարան շենքի կառուցումը Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։
Բացի այդ, Շենավան բնակավայրում կիրականացվի բուժամբուլատորիայի կառուցումը, իսկ գումարի մի մասը կուղղվի Սպանդարյանի ջրամբարի վերակառուցմանը։ Դրամահավաքից անմասն չեն մնացել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Բրազիլիայի, Արգենտինայի ու Ավստրալիայի տեղական մարմինները, որոնք հավաքագրել են ընդհանուր շուրջ 315 հազար դոլար։ Ավստրալիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների հավաքագրած գումարները կուղղվեն նաև Սպանդարյանի ջրամբարի վերակառուցման ծրագրին»,-ամփոփեց հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը` շնորհակալություն հայտնելով դրամահավաք-արշավի բոլոր մասնակիցներին ու աջակիցներին։


















































Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
Դանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա