Կիմ Չեն Ընը կոչ է արել 2026թ․ ավելացնել զինամթերքների արտադրությունը
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը ընդգծել է 2026թ․ զինամթերքի եւ հրթիռների արտադրության պլանների ավելացման անհրաժեշտության մասին, հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Կիմ Չեն Ընն այցելել է պաշտպանական արդյունաբերության օբյեկտներ, ծանոթացել հրթիռների եւ արկերի արտադրության ընթացքին 2025թ․ չորրորդ եռամսյակում: Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ առաջատար ձեռնարկությունները հաջողությամբ կատարել են 2025թ․՝ հնգամյա պլանի վերջին տարվա արտադրական պլանը՝ նպաստելով երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:
«Ընկեր Կիմ Չեն Ընը նշել է 2026թ․ արտադրության պլանի ավելացման անհրաժեշտությունը՝ հիմնվելով զարգացման հեռանկարների, համապատասխան պետական զինված ուժերի հրթիռային եւ հրետանային ստորաբաժանումների ապագա պահանջարկի վրա»,- հաղորդել է գործակալությունը: Դրա համար անհրաժեշտ է «կապակցված արտադրական օբյեկտների տեխնիկական բազայի ամրապնդում եւ ընդհանուր արտադրական հզորությունների ընդլայնում»: Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ ռազմարդյունաբերական ոլորտում պետք է ստեղծվեն նոր ձեռնարկություններ՝ զինամթերքի ապագա պահանջարկը բավարարելու համար. դրանց վերաբերյալ որոշումը կկայացվի կուսակցության առաջիկա համագումարում: Հյուսիսային Կորեայի իշխանությունները պետք է շարունակեն նաեւ ռազմարդյունաբերական համալիրի արդիականացումը:
«Ընկեր Կիմ Չեն Ընն ասել է, որ հրթիռների եւ արկերի արտադրությունը չափազանց կարեւոր է զսպման ամրապնդման գործում»,- հաղորդել է գործակալությունը։ Ճյուղի արտադրության եւ արդիականացման նոր ծրագրերը կընդունվեն կուսակցության IX համագումարում: «Այս օրը ընկեր Կիմ Չեն Ընը ստորագրել է առաջատար ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արդիականացման նախագծեր, որոնք կներկայացվեն կուսակցության IX համագումարի քննարկմանը»,- հաղորդել է գործակալությունը:

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում