Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության եւ ՆԳ նախկին նախարարը
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։
Բաչո Ախալայայի ձերբակալությունը կապված է հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ։ Պետական անվտանգության ծառայությունը պարզել է, որ նա է հոկտեմբերի 4-ի իրադարձությունները ղեկավարել ինտերնետային հավելվածների միջոցով։
Հոկտեմբերի 4-ին` ՏԻՄ ընտրությունների օրը, Վրաստանի ընդդիմությունն անցկացրել է հանրահավաք, որի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվել են դեպի նախագահական պալատ, ճեղքելով անցել ոստիկանական պատը եւ մտել բակ։ Ոստիկանական ուժերը ցուցարարներին ուժով դուրս են բերել այնտեղից։
Ախալայան Սահակաշվիլիի նախագահության ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանում, եղել է պաշտպանության եւ ներքին գործերի նախարար։
2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքում Սահակաշվիլին հեռացավ իշխանությունից, Ախալայան կալանավորվել էր եւ մոտ 10 տարի անցկացրել բանտում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին