Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում ՌԴ գործակալներ. Զախարովա
Մենք ականատես ենք լինում Հայաստանի իրավասու մարմինների կողմից ակտիվ աշխատանքի, որոնք փնտրում են ինչ–որ ռուսական ազդեցության գործակալներ ընդդիմադիր հայացքներով քաղաքական կամ հասարակական գործիչների շրջանում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Գիտեք, ինձ մոտ հարց է առաջանում. ի՞նչ չափանիշներով ենՀայաստանի իրավասու մարմինները բացահայտում կամ բռնում ռուսական ազդեցության գործակալներին։ Ո՞վքեր են նրանք։ Արդյո՞ք նրանք են, ովքեր պաշտպանում են երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը անընդհատ խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին։ Նրանք, ովքեր հարգում են Ռուսաստանը, գիտեն նրա պատմությունն ու մշակույթը, իսկ վարչապետ Փաշինյանը անընդհատ խոսում է մեր երկրի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի մասին։ Այն չափանիշները, որոնցով Հայաստանի իրավասու մարմինները բացահայտում են ռուսական ազդեցության գործակալներին, անհասկանալի են։ Ես կցանկանայի հասկանալ, թե ում մասին են նրանք խոսում և որոնք են այդ չափանիշները», - ասել է նա։
«Կարծում եմ՝ Հայաստանի ժողովուրդը, որն անցել է այդքան դժվար ճանապարհ և գիտի, թե ինչ է նշանակում ազգային պատկանելության հիման վրա հալածվելը, դժվար թե աջակցի դրան։ Իրոք, մենք տեսնում ենք, որ մարդիկ չեն աջակցում դրան։ Եվ մենք հույս ունենք, որ հայ հասարակությունը թույլ չի տա, որ նման երևույթը զարգանա, և որ Հայաստանի իշխանությունները պոպուլյար չեն դարձնի այն։ Եվ, մեր կարծիքով, հավատքի, կրոնի, կրոնական համոզմունքների և հայացքների հետ կապված հարցերի շահարկումը քաղաքական նպատակներով բացարձակապես անընդունելի է», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին