Հայաստանի և Թուրքիայի երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ-որ սիմվոլիկ և նույնիսկ ոչ սիմվոլիկ քայլեր պետք է տեղի ունենան. Փաշինյան
Մեր պրոբլեմը նրա մեջ է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել: Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ. դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են չպարզաբանված հարցեր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով TRIPP-ի նախագծի՝ իրանական կողմի հետ չհամաձայնեցված լինելու մասին հարցին:
«Երբ սեղանին ունես մի հարց, որը լուծված չէ, դա չի լուծվում, չի լուծվում, երբ այդ հարցը լուծում ես՝ ի հայտ են գալիս 4 նոր հարց, որը պետք է լուծես: Ամեն 4 հարցը լուծելիս ի հայտ են գալիս նոր 4 հարցեր, որոնք պետք է լուծես: Հետևաբար՝ TRIPP նախագիծը այնքան մասշտաբային հարց է, որ մենք ամեն փուլում, երբ մի հարց պարզաբանեցինք, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածել: Երբ TRIPP սկսեց գործնականում աշխատել, ամեն ինչ եղավ, էլի ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է աշխատել»,-նշել է նա:
Փաշինյանը հավելել է, որ Թուրիքայի պատրաստակամությունը ողջունում է, և իրենց երկխոսությունում արդեն հասունացել է պահը, որ ինչ-որ սիմվոլիկ կամ ոչ սիմվոլիկ, լայն քայլեր տեղի ունենան: Իսկ Իրանի հետ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են և ցանկություն կա, որ Իրանի հետ ռազմավարական գործընկերություն փաստաթուղթ ստորագրվի:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին