Վրաստանը «Միջին միջանցքը» կդարձնի տարածաշրջանի ամենահուսալի, անվտանգ և արդյունավետ միջանցքը. Կոբախիձե
Վրաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացումն ամրապնդում է երկրի մրցունակությունը, և կառավարության նպատակն է վերջնական արդյունքում «Միջին միջանցքը» վերածել տարածաշրջանի ամենահուսալի և անվտանգ միջանցքի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկաթուղու արդիականացման նախագծի ավարտին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում։
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարության նախաձեռնությունները, Անակլիայի նավահանգիստը, Արևելք-Արևմուտք երկաթուղու և ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացումն այս քաղաքականության արտահայտությունն են։
«Մեր ապագան միջմոդալ տարանցիկ տրանսպորտի մեջ է, որը կմիավորի տրանսպորտի բոլոր տեսակները մեկ էկոհամակարգի մեջ։ Այս համատեքստում կարևոր է նաև լոգիստիկ գործընթացների թվայնացումը, որն այժմ ընթացքի մեջ է», - ընդգծել է նա։
Կոբախիձեի խոսքով՝ «Միջին միջանցքը» ոչ միայն այլընտրանքային երթուղի է, այլև Եվրոպայի և Ասիայի միջև հաղորդակցության նոր չափանիշ։
«Երկաթուղու արդիականացումն այս հայեցակարգի մի մասն է։ Այն ամրապնդում է մեր մրցունակությունը, մեծացնում տարանցիկ ներուժը և ստեղծում ամուր հիմք աճող առևտրային հոսքերը սպասարկելու համար, որոնք առաջիկա տարիներին ավելի կաճեն Եվրոպայի և Ասիայի միջև։ Մեր կառավարության նպատակն է վերջնականապես «Միջին միջանցքը» վերածել տարածաշրջանի ամենահուսալի, անվտանգ և արդյունավետ միջանցքի», - եզրափակեց Կոբախիձեն։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին