Քաղաքականությունում AI-ի կիրառումը համեմատել են էլեկտրաէներգիայի հետ
Արհեստական բանականությունը (AI) ներկայումս աստիճանաբար ներթափանցում է գրեթե բոլոր քաղաքական գործընթացների մեջ՝ դառնալով դրանց անբաժանելի մասը։ Այս մասին «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Աննա Սիտնիկ-ը՝ ընդգծելով, որ AI-ն քաղաքականությունում հանդես է գալիս որպես «անցումային տեխնոլոգիա»։
Սիտնիկի խոսքով՝ AI-ն կարելի է համեմատել էլեկտրաէներգիայի հետ․ այն միշտ տեսանելի չէ, սակայն փաստացի ներկա է գրեթե բոլոր գործընթացներում։ Քաղաքական վերլուծաբանը նշել է, որ AI-ն լայնորեն կիրառվում է պետական կառավարման ոլորտում՝ փաստաթղթերի և քաղաքացիների դիմումների արագ մշակման, ինչպես նաև սխալների ու խախտումների հայտնաբերման նպատակով։
Միևնույն ժամանակ, փորձագետը ուշադրություն է հրավիրել տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերին՝ հատկապես թափանցիկության հարցում։ Նրա խոսքով՝ կարևոր է հստակ հասկանալ, թե ով և ինչ մեխանիզմներով է վերահսկում ալգորիթմների կայացրած որոշումները։ Ավելի վաղ Սիտնիկը նաև նախազգուշացրել էր դիպֆեյքերի վտանգների մասին՝ նշելով, որ դրանք կարող են հանգեցնել դիվանագիտական սադրանքների և խաթարել ապացույցների վստահելիությունը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ