Ձերբակալվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարը
Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին ձերբակալվել է, այսօր ճեպազրույցում հայտնել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարամաձեն։ Վրաստանի հանրային հեռուստատեսությունը հայտնում է, որ Լիլուաշվիլին մեղադրվում է 1 մլն 365 հազ դոլար կաշառք ստանալու մեջ։
«Քրեական գործով իրականացվել են հարյուրավոր քննչական գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնց ցուցմունքներով հաստատվում են Գրիգոլ Լիլուաշվիլու և այլ անձանց կողմից հանցանքների կատարումը։ Բացի այդ, առգրավվել են հանցանքը հաստատող տարբեր ապացույցներ, այդ թվում՝ տեսագրություններ և ձայնագրություններ»,- ասել է Գվարամաձեն։
Գրիգոլ Լիլուաշվիլին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ղեկավարել է 2019-2025 թվականներին։ Մինչեւ այդ՝ 2016-17 թվականներին եղել է պատգամավոր։
Նա քաղաքականություն է եկել բիզնեսից, համարվել է իշխանական «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլլին մերձավոր անձ։
2025 թվականի հոկտեմբերի 17-ին Լիլուաշվիլիի բնակարանում խուզարկություն է անցկացվել իշխանության տապալման դավադրության կասկածանքով քննության շրջանակում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին