Ես պետք է փորձեմ խուսափել վնասվածքներից առաջիկա մենամարտերում. Արման Ծառուկյան
Արման Ծառուկյանը հայտարարել է UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար կայանալիք մենամարտին մասնակցելու իր պատրաստակամության մասին։ «Ես կլինեմ ոչ պաշտոնական պահեստային մարտիկ Փիմբլեթի և Գեյջիի մենամարտի համար։ Եթե նրանցից որևէ մեկը վնասվածք ստանա, ես պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 օր առաջ։ Ես քաշս կպահեմ, թեև այն չեմ գցի։ Եթե ես պետք լինեմ նրանց, ես այնտեղ կլինեմ։
Ահա թե ինչու ես պետք է մնամ լավ մարզավիճակում, մարզվեմ և սպարինգներ անեմ։ Ես պետք է փորձեմ խուսափել վնասվածքներից առաջիկա մենամարտերում, բայց միևնույն ժամանակ տամ իմ 100 տոկոսը, որպեսզի չհիասթափեցնեմ այն մարդկանց, որոնք գալու են տպավորիչ մենամարտեր դիտելու։
Նոր տարին կդիմավորեմ Հայաստանում, իսկ դրանից անմիջապես հետո կմեկնեմ Լոս Անջելես։ Մեզ դժվար ճանապարհ է սպասվում», - ասաց Ծառուկյանը ACB JJ մրցաշարից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում՝ հունվարի 25-ին։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար