NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձագանքելով այն տեղեկատվությանը, որ Եվրոպական մի շարք երկրներում՝ «Նեսթլե» ընկերությունն իրականացնում է մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN» կաթնախառնուրդի, որոշ խմբաքանակների կամավոր հետկանչ (Bacillus cereus բակտերիաներով հնարավոր վարակվածության կասկածով), վերահսկողություն է սկսել տվյալ արտադրատեսակը Հայաստանի Հանրապետություն ներմուծող «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ում:
Համաձայն Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից արձանագրված արդյունքների՝ հիշատակված խմբաքանակները՝
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 400 գ, արտադրության ամսաթիվը՝ 22.10.2025, պիտանիության ժամկետը՝ 22.10.2027, խմբաքանակ՝ 52950346АА,
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 800 գ, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 21.10.2027, խմբաքանակ՝ 52940346АВ,
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 800 գ, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 31.10.2027, խմբաքանակ՝ 52940346АА,
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, ստվարաթղթե տուփ՝ 1 050 գ, երկու ներդիրով, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 14.04.2027, խմբաքանակ՝ 52940346ВА,
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, ստվարաթղթե տուփ՝ 1 050 գ, երկու ներդիրով, արտադրության ամսաթիվը՝ 22.10.2025, պիտանելիության ժամկետը՝ 15.04.2027, խմբաքանակ՝ 52950346ВА,
Հայաստանի Հանրապետություն չեն ներմուծվել:
Նաև «Նեսթլե» ընկերությունն է տեղեկացրել, որ հիշատակված խմբաքանակների արտադրանքը ընկերության դիստրիբյուտորական ցանցի միջոցով Հայաստան չի մատակարարվել։ Հայաստանում պաշտոնական վաճառքի ուղիներով վաճառվող Նեսթլե ապրանքանիշի մայրական կաթի բոլոր փոխարինիչները լիովին անվտանգ են օգտագործման համար և համապատասխանում են տեղական օրենսդրության պահանջներին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...