Հայաստանի և Վրաստանի ՊՆ-ների միջև քննարկվել է ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցությունը
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակում դեկտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարություն էին այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի վարչության ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Դեկտեմբերի 16-ին ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։
Քննարկվել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև հանրային կապերի և իրազեկման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։
Կողմերը կարևորել են մասնագիտական կապերի խորացումը և համատեղ ծրագրերի իրականացումը։
Այցի շրջանակում Վրաստանի պատվիրակությունն այցելել է նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, շրջայց կատարել, ծանոթացել կրթական ծրագրերին, ուսումնական լսարաններին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին