Թուրքիայի 2025-ի բյուջեով նախատեսված ծախսը կազմում է 345.5 մլրդ դոլար
2025-ի նոյեմբերին Թուրքիայի կենտրոնական կառավարման բյուջեում գրանցվել է 169.5 մլրդ (3.98 մլրդ դոլար) թուրքական լիրայի (թուրքական արժույթ) ավելցուկ։ Բյուջետային ծախսերը կազմել են 1 տրլն 250.1 մլրդ լիրա (29.38 մլրդ դոլար), իսկ եկամուտները՝ 1 տրլն 419.6 մլրդ լիրա (33,36 մլրդ դոլար)։ Ֆինանսական տվյալների համաձայն՝ տոկոսներից զերծ բյուջետային ծախսերը կազմել են 1 տրլն 132.2 մլրդ լիրա (26.6 մլրդ դոլար), իսկ տոկոսներից զերծ ավելցուկը՝ 287.4 մլրդ լիրա (6.76 մլրդ դոլար)։
2025-ի հունվար–նոյեմբեր ամիսներին կենտրոնական կառավարման բյուջետային ծախսերը կազմել են 12 տրլն 842.6 մլրդ լիրա (301.7 մլրդ դոլար), եկամուտները՝ 11 տրլն 571.6 մլրդ լիրա (271 մլրդ դոլար), ինչի արդյունքում բյուջեի դեֆիցիտը կազմել է 1 տրլն 271 մլրդ լիրա (29.88 մլրդ դոլար)։ Նույն ժամանակահատվածում տոկոսներից զերծ ծախսերը կազմել են 10 տրլն 904.9 մլրդ լիրա (256.2 մլրդ դոլար), իսկ տոկոսներից զերծ ավելցուկը՝ 666.7 մլրդ լիրա (15.67 մլրդ դոլար):
Հավելենք, որ Թուրքիայի խորհրդարանում երկրի կենտրոնական բյուջեն ընդունվել էր հետևյալ հաշվարկով. որպես ծախս նախատեսվել էր 14.7 տրլն լիրա (345.5 մլրդ դոլար), ինչի շնորհիվ պետք է ապահովվեր 12.8 տրլն լիրա (300.8 մլրդ դոլար) եկամուտ, իսկ բյուջեի տարեկան դեֆիցիտը պետք է կազմեր 1.9 տրլն լիրա:
Աղբյուր՝ Para Borsa


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին