Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի հետ
Պոլսի (Ստամբուլ) հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանի Սուրբ Քառասուն Մանկանց հայկական եկեղեցու վերականգնման նախագիծը։ Այն վնասվել էր 2023-ի փետրվարի 6-ի Թուրքիայում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժի հետևանքով։
Բացի այդ, տեղեկատվություն է տրամադրվել Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման գործընթացի վերաբերյալ և աջակցության խնդրանք է ներկայացվել։
Պատրիարք Մաշալյանը նկատել է տվել, որ Վանի Վարագավանքի (Յոթ եկեղեցի) վերականգնումը և բացումը զգալի ներդրում կունենա շրջանի զբոսաշրջության համար, ինչպես նաև կծառայի մշակութային ու պատմական ժառանգության պահպանմանը։
Այցի ընթացքում տեղեկություններ են տրամադրվել նաև Կարսի Անիի ավերակների և Գազիանթեփ նահանգի Ռումքալե հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքների վերաբերյալ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին