«Արդեն տեղի է ունեցել երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում և Թուրքիայում՝ 2024 թվականին։ Թուրքիայում կայացած հանդիպումից հետո մեր պատվիրակությունն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշել ենք, որ Ադրբեջանում հանդիպում կազմակերպելուց հետո կհամաձայնենք հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում։ Ցավոք, հետագա ժամանակահատվածում մենք չկարողացանք համաձայնության գալ. հայկական կողմը համաձայն չէ այս հաջորդականության հետ»,- ասել է նա։
Բայրամովի խոսքով՝ այսօր տարածաշրջանում ստեղծվել է բոլորովին այլ մթնոլորտ։ «Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններն արդեն մասնակցում են միմյանց տարածքներում անցկացվող հանդիպումներին։ Հաշվի առնելով սա և այլ գործոններ՝ մենք կարծում ենք, որ Հայաստանն այս պահին որևէ հիմք չունի մերժելու մեր առաջարկը։ Ամեն դեպքում, մենք դրանում որևէ տրամաբանություն չենք տեսնում։ Մեր առաջարկը մնում է ուժի մեջ»,- նշել է Բայրամովը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար