Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 2-ից 3-ը
Բացահայտվել է 138 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️51 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️14 դեպք՝ խարդախության,
☑️9 դեպք՝ թմրանյութի իրացման,
☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
☑️6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
☑️4 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
☑️2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել է շորթման, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...