Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծեծի դեպքով
«Իրաղությունը, որ ունենք այսօր, դրական է այն առումով, որո քրեակատարողական հիմնարկի ծառայակցի երեխան նույնիսկ կարող է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ՝ խափանման միջոց կրելու»,-ԱԺ ճեպազրույցների սրահում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող՝ Ա. Ջ.ին Զորական գյուղի 4 դպրոցականների (որոնցից մեկի հայրը ՔԿՀ պետի տեղակալէ) կողմից ծեծելու դեպքով նրանցից մեկի հոր ծառայությունը դադարեցնելու մասին հարցին։
Հիշեցնենք, որ Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտներ՝ Մխիթար Բաբաջանյանը՝ 9-րդ դասարան, Հայկ Աղաջանյանը՝ 10-րդ դասարան, Հակոբ Գասպարյանը՝ 11-րդ դասարան և այլ հասակակից տղերք խոշտանգել, ծեծել և նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող՝ Ա. Ջ.ին։ Տեղի ունեցածը նրանցից մեկը տեսանկարահանել է։
Դաժան ծեծի հեղինակ տղաներից մեկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։
Գալյանի խոսքով՝ արդադրադատության համակարգի աշխատողների ընտանիքները անձեռնմխելի չեն և չեն էլ կարող լինել։
Արդարադատության նախարարը նշեց, որ դատարանի որոշմամաբ Ռուբեն Գասպարյանի որդին դատարանի որոշմամբ 20 օր է գտնվելու ՔԿՀ-ում։
Պատասխանելով հարցին, թե ինչու ՔԿՀ-ի պետի տեղակալի լիազորությունները չեն դադարեցվել՝ արդարադատության նախարարն ասաց. «Լիազորությունների դադարեցման կոնկրետ հիմքեր կան, բայց քանի դեռ չեն ստացվել կոնկրետ տվյալներ, որպիսիք չկան, և ստուգվել է, որ հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը, ինչ որ կերպ ազդել է նախաքննության վրա, կամ փորձել է ինչ-որ կերպ ազդել է որպեսզի որդին ավելի լավ պայմաններում խափանման միջոցը կրի, մենք չենք դիտարկել պաշտոնավարման դադարեցման հարցը»։
Գալյանը հավելեց, որ երբ ձեռք կբերվեն այնպիսի տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն լիազորությունների շարունակականության հետ, իրենք այդ հարցը կքննարկեն։
Նախարարի խոսքով՝ ահասարսուռ դեպքից պետք է հետևություն անի հայրը, նրա ընտանիքը, այն ընտանիքները, որոնք երեխա են մեծացնում և հետևություններ կանեն նաև իրենք՝ նախարարությունում։
Գալյանն ասաց, որ Հայաստանում կոլեկտիվ պատասխանատվության ինստիտ չկա, այլ գործում է անհատական պատասխանատվության ինստիտուտը և պատժի տարիքի հասած անձը կկրի պատասխանատվություն։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...