Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մշակել է «Հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանելու մասին» և «Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգը սահմանելու մասին» Հանձնաժողովի որոշումների նախագծեր, տեղեկացնում է հանձնաժողովի կայքը:
«Հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանելու մասին» Հանձնաժողովի որոշման նախագծով սահմանվում է՝ հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչների համակարգ, ներառյալ դրանց քանակական (միավորային) գնահատման մեթոդաբանությունը և ռիսկի ցուցանիշների նվազագույն շեմը, որի դեպքում հայտարարագիրը ենթակա է վերլուծության։
Ռիսկային չափորոշիչները ներառում են ինչպես հստակ սահմանված ցուցանիշներ (օր.՝ ընթացիկ տարեկան ծախսերի բացասական մեծություն, կանխիկ միջոցների առկայություն՝ համադրված այլ հանգամանքների հետ և այլն), այնպես էլ լրացուցիչ ռիսկի գործոններ, որոնք կարող են յուրաքանչյուր դեպքում առանձին գնահատվել իրավասու ստորաբաժանման կողմից՝ հիմնվելով փաստական տվյալների և հայտարարատուի ընդհանուր գույքային դրության վրա։
Կարգավորումը նաև սահմանում է ռիսկային ցուցանիշների հիման վրա ամենամյա վերլուծության ենթակա հայտարարատուների և հայտարարագրերի ցանկի ձևավորման մեխանիզմը, ներառյալ ինքնաշխատ կերպով արտահանվող ցուցակների օգտագործումը։
Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան ապահովել հայտարարագրերի վերլուծության ռիսկահեն, միատեսակ և թիրախային մոտեցում, առավել արդյունավետ կառավարել Հանձնաժողովի ռեսուրսները և բարձրացնել կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերման մակարդակը։
«Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգը սահմանելու մասին» Հանձնաժողովի որոշման նախագծով սահմանվում է՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգը։ Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման համար հիմքեր են հանդիսանում պարտադիր աուդիտի ենթակա լինելը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար նշանակություն ունեցող հանգամանք պարունակող գրավոր դիմումները, լրատվամիջոցների՝ կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար նշանակություն ունեցող հանգամանք պարունակող հրապարակումները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տվյալները, Հանձնաժողովի նախաձեռնությունը:
Ստուգման կարգի հաստատումը հնարավորություն կտա ապահովել Հանձնաժողովի վերահսկողական գործառույթների իրականացումը, բոլոր կուսակցությունների դեպքում կիրառելով նույն սկզբունքը, ինչպես նաև բարձրացնել կուսակցությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների ստուգման ամբողջականությունը և արժանահավատությունը։
«Հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանելու մասին» և «Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգը սահմանելու մասին» Հանձնաժողովի որոշումների նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://www.e-draft.am/projects/9455 և https://www.e-draft.am/projects/9454:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...