Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը
Բացահայտվել է 217 հանցագործություն, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️51 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️15 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️8-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
☑️7-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման,
☑️6 դեպք՝ խուլիգանության,
☑️3 դեպք՝ շորթման,
☑️2-ական դեպք՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, կողոպուտի, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի։
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, հրազենի ապօրինի շրջանառության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1 դեպք՝ կողոպուտի։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 45 ավտովթար․ 59 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Գողերը մտել են ուրիշի տուն և թողել ծաղրական նամակ
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է