Խուդաթյանը Տաշքենդի համաժողովում ներկայացրել է Հայաստանի տրանսպորտային ռազմավարությունը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է պանելային քննարկման, որը կրում էր «Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի փոխկապակցվածության ապահովման համապարփակ օրակարգ» խորագիրը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
Պանելային քննարկման ժամանակ նախարարը պատասխանել է հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին վերաբացված Հարավային Կովկասում Հայաստանի պատկերացումներին և ռազմավարական առաջնահերթություններին։
Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարության ռազմավարական առաջնահերթություններն են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամբողջական իրականացումը՝ այդ թվում TRIPP երթուղու գործարկումը։
Հայաստանը, առաջ քաշելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, նպատակ է հետապնդում ապահովել տրանսպորտային կապակցվածությունը Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք ուղղություններով։
Այս ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանային առևտրի խթանմանը, ինչպես նաև Միջին միջանցքի թողունակության ընդլայնմանը՝ ստեղծելով լրացուցիչ երթուղիներ, որոնք կանցնեն Հայաստանով։
Պանելային քննարկմանը մասնակցում էին նաև Ուզբեկստանի տրանսպորտի նախարար Իլհոմ Մախկամովը, Ֆրանսիայի տրանսպորտի նախարար, միջազգային ֆինանսական ինստիտուտի ներկայացուցիչ Ֆիլիպ Տաբարոտը, Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ