Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհը Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներում Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցում ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին Հայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄ Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Երիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարար Գիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրա Եթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ Ֆարմանյան Քննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ Կասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ

Հիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթովՌուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. ՊուտինԱֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքիցԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս ՂազարյանՌուս-ուկրաինական պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում ենՀարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթությունՀայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման ԵղոյանԱդրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվիԵրիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊՆոր ԱԺ, նոր դերաբաշխում․ ի՞նչ են ակնկալում քաղաքացիները իշխանությունից ու ընդդիմությունիցԱյս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանԹուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերըԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ«Գութան» փառատոնն այս տարի նվիրված է պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակինԵրիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարարՎրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջԱլիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասինԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցելՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էՇիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիրՀայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումԻմ աշխատանքն այլ բնույթի էր՝ որպեսզի բոլորը ֆուտբոլը նույն կերպ ընկալեին. Ժոզե ՄոուրինյուՈւիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար
Գիտություն

Հայաստանում այլեւս չեն լինի գիտությունների թեկնածուներ․ միանգամից կշնորհվի դոկտորի գիտական աստիճան

2026 թվականից Հայաստանն անցնելու է գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգի, ինչը նշանակում է, որ այլեւս չեն լինելու գիտությունների թեկնածուներ, փոխարենը միանգամից շնորհվելու է դոկտորի գիտական աստիճան:

«Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին նոր օրենքի համաձայն՝ ՀՀ-ում բարձրագույն կրթությունն իրականացվում է իրար հաջորդող երեք կրթական մակարդակում: Առաջին մակարդակի ավարտին անձին շնորհվում է բակալավրի որակավորում, երկրորդի ավարտին՝ մագիստրոսի որակավորում: Երրորդ մակարդակում ուսումնառությունը եւ հետազոտական աշխատանքը ամփոփվում են դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ, որի դրական արդյունքով անձին շնորհվում է դոկտորի գիտական աստիճան՝ ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների եւ որակավորումների ցանկի մասնագիտություններով:

Այսինքն՝ եթե մինչ այս ասպիրանտներն ու հայցորդները (ասպիրանտուրայում չսովորողները) ատենախոսություն էին պատրաստում՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար, ապա հիմա ատենախոսությունը հաջող պաշտպանելու դեպքում տրվելու է ոչ թե գիտությունների թեկնածուի, այլ դոկտորի գիտական աստիճան:

Ըստ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի՝ այս փոփոխությունը թույլ է տվել բարձրագույն կրթության երրորդ մակարդակը համապատասխանեցնել միջազգային ներկա պահանջներին, ինչպես նաեւ օրենսդրական հիմքեր ձեւավորել առ այն, որ գիտական աստիճանի շնորհումը դիտարկվի որպես բարձրագույն կրթության մաս: Բանն այն է, որ բակալավրն ու մագիստրոսը համարվում են կրթական աստիճաններ, բայց նոր օրենքով դոկտորի գիտական աստիճանը եւս կապակցվել է բարձրագույն կրթության հետ: «Մասնավորապես, օրենքով սահմանվել է «դոկտորի որակավորում» հասկացությունը՝ որպես գիտական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը, ներառյալ՝ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը»,- ասում է Հայոցյանը։

Բարձրագույն կրթության մասնագիտությունների եւ դրանց դասիչների ցանկերը, ներառյալ՝ երրորդ մակարդակի, դրանց ուսուցման ձեւերը եւ դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկերը հաստատելու իրավասությունը վերապահված է ՀՀ կառավարությանը։

«Միաժամանակ, բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում ընդունելության կարգը սահմանելու է բուհի ակադեմիական խորհուրդը` ելնելով տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ մուտքային որակավորման պահանջներից, ինչպես նաեւ մասնագիտությունների կամ համապատասխան ակադեմիական մոդուլների եւ անհրաժեշտ կրեդիտների շրջանակից, որոնք նկարագրվում են նաեւ կրթական ծրագրի լիցենզավորման փաստաթղթերում»,- «Հետքին» փոխանցել է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահը։

Ինչպես ասվեց, բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառությունը նոր ձեւաչափով կազմակերպվելու է 2026-ից: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան ստանալու համար ընդունվել են ասպիրանտուրա, դոկտորանտուրա կամ էլ ձեւակերպվել են հայցորդ «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ, գիտական աստիճանի շնորհման գործընթացը կիրականացվի «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թ. օրենքի դրույթների հիման վրա:

«Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ հոկտեմբերի 20-ից, գիտությունների թեկնածուի եւ գիտությունների դոկտորի գիտական աստիճանները հավասարեցվել են այս նոր օրենքին համապատասխան շնորհված դոկտորի գիտական աստիճանին: Այսինքն՝ գիտությունների թեկնածուները ճանաչվում են իբրեւ դոկտորներ: