Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Երևանի և մարզերի շինարարական հրապարակներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այցեր է կատարել Լոռու, Գեղարքունիքի մարզերում և Երևանում Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացվող դպրոցաշինության ծրագրերի շինարարական հրապարակներ։
Լոռու մարզում կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա եղել է Լեռնակերտի դպրոցի շինարարական հրապարակում։ 144 աշակերտի համար նախատեսված տիպային (մոդուլային) շենքի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։ Իրականացվում են արտաքին և ներքին հարդարման, բարեկարգման, մասամբ նաև մաքրման աշխատանքներ։
Շրջայցը շարունակվել է Գեղարքունիքի մարզում, որտեղ կոմիտեի ղեկավարը հետևել է «Ներքին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մասնաշենքերի կառուցման ծրագրի ընթացքին։ Մասնաշենքերի հիմնակմախքներն ու տանիքներն արդեն կառուցված են, ընթանում են 6-րդ մասնաշենքի հիմնային հեծանների տեղադրման աշխատանքները։
Եղիազար Վարդանյանը կապալառու ընկերությանը հանձնարարել է արագացնել շինարարության տեմպը թե´ Լեռնակերտի, թե´ Ներքին Գետաշենի դպրոցներում և վերանայել աշխատանքների կազմակերպման սկզբունքը՝ ներգրավելով բավարար չափով աշխատուժ։
Հաջորդ կանգառը Շատջրեքի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակում էր։ Նախկին կապալառուի հետ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ լուծվել է՝ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 817-Ա որոշման համաձայն և արդեն ներգրավվել է նոր կապալառու։ Վերջինս պետք է իրականացնի մնացորդային աշխատանքները և ավարտին հասցնի 144 աշակերտի համար նախատեսված տիպային (մոդուլային) շենքի կառուցման ծրագիրը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի հետ այցելել է նաև Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան N 145 հիմնական դպրոցի շինարարական հրապարակ։ Դիտարկվել է դպրոցի վերանորոգման աշխատանքների ընթացքը, ուսումնասիրվել են նախատեսվող տեխնիկական լուծումները, ինչպես նաև քննարկվել ծրագրի իրագործմանն առնչվող այլ հարցեր։ Կոմիտեի նախագահն արձանագրել է, որ շինարարական աշխատանքների տեմպը և որակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ են։ Նա տեխնիկական որոշ շտկումներ կատարելու ցուցումներ է տվել, միաժամանակ քննարկվել է նախագծային լուծումներում ճշգրտումներ կատարելու հարցը՝ դպրոցի առկա ենթակառուցվածքները հաշվի առնելով։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...