Ձևավորվում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ
Մեկնարկել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը։ Հասարակական խորհրդի գործունեության նպատակի, խորհրդի կազմում անդամների ներգրավման վերաբերյալ հայտարարությունը հրապարակված է www.minurban.am կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հայտարարություններ» ենթաբաժնում (https://minurban.am/hy/other_announcements)։
Կարևորելով հանրության հետ երկխոսության ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդումը՝ Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցողներին անդամակցության հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև 2025 թվականի դեկտեմբերի 9-ը՝ ժամը 18։00-ն։
Սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված, ինչպես նաև թերի փաստաթղթերով հայտերը չեն դիտարկվելու։
Հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված են ՀՀ վարչապետի 2025թ․ սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ (https://www.arlis.am/hy/acts/212663/latest)։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...