Մեր իշխանությունն ամեն ինչ արել և անելու է, որ բոլորն անխտիր վերադառնան ՀՀ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների մասին
Չի եղել հրավեր, բայց եթե լինի, ես այդ հրավերը կքննարկեմ: Ադ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական կողմից հրավեր եղե՞լ է՝ այցելելու Ադրբեջան: Լրագրողի դիտարկմանը, թե նորմա՞լ է գնալ-գալը, եթե այնտեղ գերիներ ունենք, Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Բա որ ասում եմ «քննարկել», ես ի՞նչ նկատի ունեմ: Ես չեմ ասում՝ կգնամ»:
ԱԺ խոսնակը հիշեցրեց՝ մենք ունեցել ենք 200-ի հասնող գերիներ, այսօր կա 23 հաստատված գերի. «Եկեք սպասենք, և ես վստահ եմ, որ այս քայլերի շնորհիվ այդ գերիների թիվը ինչ-որ պահի գալու է, հասնի զրոյի: Վերադառնալու են բոլորը, վերադառնալու են այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները, վերադառնալու են բոլոր այն մարդիկ, որոնք գերեվարվել են կամ հայտնվել են այսօր այնտեղի բանտերում: Մեր իշխանությունն ամեն ինչ արել է և անելու է, որ բոլորն անխտիր վերադառնան ՀՀ»:
Հարցին՝ լավատեսությունն առկա քննարկումների վրա՞ է հիմնված, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ այն հիմնված է փորձի վրա:
«Պատերազմից հետո մենք ունեինք 200-ի հասնող հաստատված գերի: Այսօր մենք ունենք 23 գերի՝ տասնապատիկ ավելի քիչ: Ինչ-որ հիմք կա, որի վրա կարող եմ հենվել: Կարծում եմ՝ հիմք կա, և ես գիտեմ, թե ինչ ջանքեր են գործադրվում իշխանության կողմից, իմ կողմից, ԱԳ նախարարի կողմից և այլն, և այլն»,- ասաց նա:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ