Բժիշկները խարդախության զոհ են դարձել, զանգեր ստանալով նախարարի ու փոխնարարի անունից
Հայաստանի բուժաշխատողներից փորձել են խաբեությամբ գումարներ կորզել առողջապահության նախարարի ու փոխնարարի անունից։ Իր հետ պատահած դեպքի մասին ֆեյսբուքյան էջում կիսվել է բժիշկ Արայիկ Ղարիբյանը, գործընկերներին հորդորելով զգույշ լինել։
Այնուհետև զանգում է ռուսախոս «ԱԱԾ ներկայացուցիչ» մը, հարցեր է տալիս երկու անհարիր թեմայով՝ հիվանդների մասին, ապա սահուն անցնում է միջազգային փոխանցումների ու կապերի վերաբերյալ հարցերին։ Եթե ասում եք՝ «Կանչեք բաժին, կգամ խոսենք», սկսում է կոպտել՝ մեղադրելով, թե դուք ֆինանսավորել եք ահաբեկչական կազմակերպություն։
Մի խոսքով, սիրելի գործընկերներ, եթե ձեզ նման հաղորդագրություններ գրեն կամ զանգեն՝ ՉԽԱԲՎԵՔ։ Դրանք ֆինանսական խաբեբաներ են։ Կարճ պատասխանեք, ընդհատեք զրույցը և մի շարունակեք շփվել», - գրել է նա։
Մեկնաբանություններում այլ բժիշկներ կիսվել են իրենց հետ պատահածով։ Մասնավորապես, Արամ Խաչատրյանը գրել է․ «Ես թույլ տվեցի դրանք ծավալվեն. մի 40 րոպե խոսացի "ԱԱԾ կապիտանի" հետ, ապա զանգահարեց "կենտրոնական բանկի աշխատակից", որը սկսեց ճշտել հաշիվներիս վիճակը։ Ամբողջ ընթացքում հազիվ էի ծիծաղս պահում, բայց մեծ բավականություն ստացա իրենց մանթրաժից»։
Գրառումներից պարզ է դառնում, որ շատ բուժաշխատողներ են բախվել նման խնդրի, ոմանք էլ տուժել են։
«Վերջին մի քանի օրերին ստացել եմ բազում զանգեր, իբրև ազգային անվտանգությունից: Պատասխանս եղել է հետևյալը․ Խոսեք ինձ հետ հայերեն և եթե հարցեր ունեք դրանք ինձ կարող էք տալ միայն ԱԱԾ ձեր աշխատասենյակում, հակառակ դեպքում ոչ մի հարցի չեմ պատասխանի, և անջատեցի հեռախոսը:
Հաջորդ օրը նույն համարը նորից զանգահարեց արդեն ավելի կատարելագործված և ասաց որ ինձ հրավիրում է ԱԱԾ, բայց դրա համար պետք է իմ անձնագրի տվյալները անցակետում գրանցելու համար և տեղեկացրեց, որ գրանցելուց հետո իմ համարին կստանամ նամակ, որտեղ գրված կլինի կոդ, այդ կոդը ես պետք է տամ իրեն, ինքը ուղարկի անցակետ, որպիսի իմանան ինձ որ աշխատասենյակ ուղեկցեն: Բնականաբար ստացավ ոչ գրական ռուսերեն իմ պատասխանը և արագ անջատեց հեռախոսը», - գրել է նա, տեղադրելով հեռախոսահամարները, որոնցով ստացել է զանգերը․ 094 30 08 95 (ներկայացել է որպես ԿԳՄՍ փոխ նախարար); 094 63 60 53 (ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից):
Նշենք, որ այս սխեմայով խարդախության վերաբերյալ զգուշացրել է նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...