Էրդողանը հույս է հայտնել, որ Պուտին-Զելենսկի բանակցությունները կանցկացվեն Ստամբուլում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ նպաստելու Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցություններին և հույս է հայտնել, որ դրանք կարող են տեղի ունենալ Ստամբուլում։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդակցությունների գծով վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։
Էրդողանը մասնակցել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին նվիրված «կամավորների կոալիցիայի» առաջնորդների առցանց հանդիպմանը։
Ըստ Դուրանի՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան կշարունակի դիվանագիտական ջանքերն՝ ուղղված կողմերի միջև ուղիղ կապերի հաստատմանը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու համար։ Նա նշել է նաև, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ համագործակցությանը Ստամբուլում նման բանակցություններ կազմակերպելու հնարավորության հարցում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար