Ռուսաստանցի ֆիզիկոսի «պետական դավաճանության» համար 25 տարվա ազատազրկում են պահանջել
Մոսկվայի մարզային դատարանի դատախազները 25 տարվա ազատազրկում են պահանջել Նոգինսկից 34-ամյա ֆիզիկոս Արտյոմ Խորոշիլովի համար՝ «պետական դավաճանության», կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակման և դիվերսիայի նախապատրաստման մեղադրանքներով: Գիտնականն առաջին հինգ տարին կանցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում, հաղորդում է «Медуза»»-ն:
Մեղադրանքի երրորդ մասը վերաբերում է դիվերսիայի նախապատրաստմանը: Գիտնականի բնակարանում հայտնաբերվել են սելիտրա, փայլաթիթեղ, բուխարու վառիչ և զորամասի մոտ գտնվող երկաթուղու լուսանկար: Խորոշիլովը բացատրել է, որ սելիտրան օգտագործել է տնկիների համար, իսկ լուսանկարն արել է երկաթուղին 2022 թվականի մայիսի 1-ին զբոսանքի ժամանակ՝ չիմանալով, որ այնտեղ զորամաս կա։
Մեղադրող Մադինա Դոլգիևան ընդգծել է. «Մեղադրյալ Խորոշիլովն ունի բարձրագույն կրթություն, գիտական աստիճան և [Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտից և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտից] դրական երաշխավորագրեր: Սակայն հենց այդ հանգամանքներն են սրում նրա մեղքը: Ունենալով բարձր մտավոր ներուժ՝ նա գիտակցաբար և նպատակասլաց կերպով իր գիտելիքներն ու հմտություններն ուղղորդել է սեփական երկրի անվտանգությունը վաճառելուն՝ գործելով ոչ թե անտեղյակությունից, այլ խոր և արմատացած հակապետական համոզմունքներից ելնելով»:
Խորոշիլովը ձերբակալվել է 2023 թվականի դեկտեմբերին: Մինչ այդ նա աշխատել է Ա.Մ. Պրոխորովի անվան ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտում և դասավանդել ֆիզիկա և մաթեմատիկա: Նրա հարազատներն ապրում են Ուկրաինայում:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...