Հնգամյա տղան Միացյալ Նահանգներում օգնել է ձերբակալել հանցագործին
Օհայո նահանգի Գրով Սիթի քաղաքում հնգամյա Ադրիանը կարևոր դեր է խաղացել մոր վրա հարձակված տղամարդու ձերբակալման գործում: Միջադեպի մասին գրել է 19 News-ը։
Դեպքը տեղի է ունեցել մթերային բանկի մոտ, որտեղ Չեյսիթի Ուորիքն իր երեք երեխաների հետ օգնություն էր ստանում։ 20-ամյա Շալիկ Բինգը, որը ավելի վաղ մեղադրվել էր ավտոմեքենայի գողության մեջ, մոտեցել է կնոջը, հարվածել նրա դեմքին, խլել նրա բանալիները և փորձել է փախցնել նրա ավտոմեքենան։
Երեխաները հետապնդել են կողոպտչին։ Հնգամյա Ադրիանն առաջինն է հասել հարձակվողին և կարողացել է հարվածել նրան, խլել բանալիները և վերադարձնել մորը։ Ոստիկանությունը կարճ ժամանակ անց ձերբակալել է Բինգին։
«Երեխաները վազեցին նրա հետևից և հետ բերեցին բանալիները։ Ոստիկանությունն անմիջապես դրանից հետո ձերբակալել է հանցագործին»,- պատմել է տիկին Ուորիքը։ Լեյտենանտ Ջեյսոն Ստեռնը նշել է, որ թեև երեխաները չպետք է մեն-մենակ հետապնդեն հանցագործներին, Ադրիանի քաջությունը հարգանք է ներնչում։ «Երբ տեսնում ես՝ ինչպես է փոքրիկ երեխան հանցագործին ասում՝ «Դա իմ մայրն է, քեզ չի հաջողվի նրան վնասել», շատ տպավորիչ է»- ասել է ոստիկանության լեյտենանտը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...