ՆԳՆ-ն միանում է ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա արշավին
Գենդերային հիմքով բռնության դեմ պայքարը ՆԳ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է․ այդ համատեքստում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը։


ՆԳ նախարարն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար գենդերային հիմքով բռնության դեմ պայքարը հստակ նպատակ է և այդ նպատակի նվաճման ճանապարհին շոշափելի ձեռքբերումներ կան։
«16-օրյա արշավը պարզապես կատարված աշխատանքի ընդգծումն է։ Շատ ուրախ եմ նաև, որ այսօր նման հարթակներում տեսնում եմ ոչ միայն կանանց ու աղջիկների, այլև տղամարդկանց։ Դա վկայում է մեր համատեղ պատրաստակամության մասին՝ միահամուռ ուժերով պայքարել բռնության դեմ»,– շեշտել է ՆԳ նախարարը։
ՆԳ նախարարը կարևորելով թվային միջավայրում գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի շրջանակում նոր գործիքակազմերի ներդրումը՝ անդրադարձել է ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում Safe YOU հավելվածի ինտեգրմանը և ընդգծել, որ սա պարզապես ինտեգրացիոն պլատֆորմի համակցում չէ, այլ վստահության նոր մակարդակի ձևավորում։ Նախարարն արձանագրել է, որ քաղաքացիական հասարակության գործընկերների ներգրավմամբ ձևավորված հարթակը տարածաշրջանում միակն է, և չափազանց կարևոր մեխանիզմ է բռնության կանխման տեսանկյունից։
Safe YOU հավելվածի միջոցով բռնության ենթարկված անձը կարողանում է օպերատիվորեն ազդանշան փոխանցել ոստիկանությանը՝ արդյունքում ապահովելով առավել արագ արձագանքում։
Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ ՆԳ նախարարությունը պատրաստակամ է շարունակել բռնության իդենտիֆիկացմանն ուղղված արշավները, իրազեկվածության բարձրացումը, միջգերատեսչական պրոֆեսիոնալ աշխատանքը, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։
Նախարար Սարգսյանը խոսել է նաև շուրջ 1800 համայնքային ոստիկանների վերապատրաստումների մասին, ինչը բռնության նախականխման և կանխման ուղղությամբ կարևոր քայլ է։
Բացման խոսքով հանդես են եկել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը։
Միջոցառումը շարունակվել է պանելային քննարկումների ձևաչափով, որոնց ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև ՆԳՆ Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը և Համայնքային ոստիկանության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային. նրանք ձերբակ...
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է