Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության շահառուներից կազմված խմբի անդամներին
Նոյեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության շահառուներից կազմված խմբի անդամներին, որոնց կազմում էին Կոտայքի մարզի մի շարք դպրոցների մանկավարժներ, քոլեջների դասախոսներ և բարձր դասարանների աշակերտներ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակում: Հյուրերին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև Պաշտպանի իրավասությունների շրջանակը։
Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանությանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» մեկնարկը կարևոր հարթակ է կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը վերահաստատելու, ինչպես նաև ոլորտում համակարգային աշխատանքի անհրաժեշտությունն ընդգծելու համար. «Այս օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու կանանց իրավունքների խթանման և պաշտպանության կարևորությունը։ Մեր հասարակությունում, ցավոք, դեռևս առկա են գենդերային հիմքով բռնության, ընտանեկան բռնության, ինչպես նաև կանանց և աղջիկների նկատմամբ հոգեբանական, տնտեսական ու սեռական բռնության լայն տարածում ունեցող դրսևորումներ»:
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով կարծրատիպերի հաղթահարման և հավասարության մշակույթի ձևավորման կարևորությունը։ Նա նշել է, որ կրթական համակարգի բարեփոխումը խիստ անհրաժեշտ է, քանի որ հենց այդ միջավայրում են հաճախ ձևավորվում ու փոխանցվում մարդու իրավունքների սկզբունքներին անհամապատասխան մտածելակերպն ու մոտեցումները։
Պաշտպանը խոսել է նաև ազգային փոքրամասնությունների համայնքներում կանանց իրավունքների պաշտպանության ու խթանման առանձնահատկությունների, հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքներին առնչվող տարբեր հարցադրումների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու իրենց հուզող հարցերը։
Ամփոփելով քննարկումը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության և բովանդակալից հարցադրումների համար՝ ընդգծելով, որ նման ձևաչափով հանդիպումները կարևոր դեր ունեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծման արդյունավետ ուղիների համատեղ մշակում ապահովելու գործում։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...