Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել Նման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ Յամալ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. Վենս Կան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ Լավրովին Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ Լավրովին Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. Պեսկով Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք Նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի

Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. Օվերչուկ
Քաղաքականություն

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի չորրորդ նիստը: Օրակարգի շրջանակում զեկուցվել են նախորդ նիստի քննարկումների արդյունքում իրականացված աշխատանքները: Ըստ այդմ՝ ներկայացվել են Նորարարության հայկական հիմնադրամի ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները, հիմնադրամի առաջնահերթություններն ու ընթացիկ ծրագրերը: Զեկուցվել է նաև Հայաստանից ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման կառավարման մեխանիզմների, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման ընթացքի վերաբերյալ:

Նորարարության հայկական հիմնադրամի տնօրեն Անահիտ Սարգսյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են հիմնադրամի խորհրդի ձևավորման, կազմակերպաիրավական աշխատանքներ, ուսումնասիրվել է գիտության և տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությունը, ընթացքում է նախագծերի մշտադիտարկման և հաշվետվության ընթացակարգի մշակումը և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև դիտարկվող նախագծերի, հիմնադրամի առաքելության, Կառավարություն-ինդուստրիա-ակադեմիա ռազմավարական համագործակցության կառուցման ու հինգ առաջնահերթ ուղղություններով երկարաժամկետ ծրագրերի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Այդ ուղղություններն են՝ ռոբոտաշինություն և ավիատիեզերական արդյունաբերություն, քվանտային տեխնոլոգիաներ, կիսահաղորդիչներ և միկրոէլեկտրոնիկա, արհեստական բանականություն, բիոտեխնոլոգիա և կյանքի գիտություն:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը զեկուցել է տեխնոլոգիական ոլորտում արտահանման մեխանիզմների ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Ներկայացվել են մանրամասներ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մոտեցումների և արտահանման վերահսկողության ընթացակարգերի մշակման վերաբերյալ:
Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման ընթացքին: Ներկայացվել են ռազմավարական ծրագրի մշակման փուլերը, որոնք ներառում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկա իրավիճակի վերլուծությունը, գլոբալ միտումների ուսումնասիրությունը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հաջողված մոդելի ձևավորումը, ռազմավարական նպատակների ձևակերպումը, նախաձեռնությունների, արդյունքային շրջանակի ու գործողությունների պլանի մշակումը: Ընդգծվել է, որ այս պահին ծրագրի նախագիծը գտնվում է համաշխարհային առավել հեղինակավոր գիտնականների ու փորձագետների կողմից վավերացման փուլում, որպեսզի ապահովվի կիրառված մեթոդաբանության և արդյունքների միջազգային վստահելիությունն ու համադրելիությունը: Հաջորդիվ՝ կիրականացվեն գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները:

Ներկայացված զեկույցների շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները մտքեր են փոխանակել իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Նորարարության հայկական հիմնադրամի ստեղծումը խորհրդի գործունեության կոնկրետ գործնական արդյունքն է: Շեշտելով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է՝ Կառավարության ղեկավարը հավելել է, որ գործնականում ձևավորվել է պլատֆորմ, որտեղ գեներացված գաղափարները կդառնան Կառավարության և մասնավոր հատվածի համագործակցության օրակարգ և թեմա: Հաջողություն մաղթելով հիմնադրամի աշխատանքներին՝ վարչապետը նշել է. «Շատ կարևոր է, որ ոլորտում գործունեություն ծավալող տարբեր կառույցների հետ նման կառուցողական համագործակցություն հաստատվի և ակնկալվող սիներգիան ստանանք»: