Լիտվայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բելառուսին
Լիտվայի արտգործնախարարությունը կանչել է Բելառուսի դեսպանության ներկայացուցչին և նրան հանձնել բողոքի նոտա՝ Լիտվայի դեմ Բելառուսի տարածքից վերսկսված հիբրիդային հարձակումների կապակցությամբ, հայտնում է Delfi-ն։
«Բելառուսի ներկայացուցչին տեղեկացվել է վերջին օրերին Լիտվայի օդային տարածքի խախտումների մասին, որոնք իրականացվել են Բելառուսի տարածքից և որոնք լիտվական կողմը գնահատում է որպես սպառնալիք ազգային անվտանգությանն ու քաղաքացիական ավիացիային։ Նշվել է նաև, որ նոյեմբերի 20-ին և 23–24-ին տեղի ունեցած միջադեպերի պատճառով Վիլնյուսի միջազգային օդանավակայանի գործունեությունը հարկադրաբար դադարեցվել է», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Գերատեսչության տվյալներով, Բելառուսին խիստ խորհուրդ է տրվել անհապաղ միջոցներ ձեռնարկել նման խախտումների կրկնությունը կանխելու համար, ինչպես նաև լուծել իր տարածքում պահվող և Լիտվա չթողնվող, ԵՄ-ում գրանցված բեռնատարների հարցը։
Հակառակ դեպքում, ընդգծում է նախարարությունը, Լիտվան իրեն իրավունք է վերապահում վերականգնել պետական սահմանը հատելու սահմանափակումները կամ կիրառել լրացուցիչ պատասխան քայլեր։
Կիրակի օրը, երբ Լիտվայի օդային տարածքում հայտնաբերվել էին մետեոզոնդեր, որոնք շարժվում էին Վիլնյուսի օդանավակայանի ուղղությամբ, օդանավակայանը երկու անգամ փակվել էր։
Թռիչքների դադարեցման որոշումը կայացվել էր՝ ելնելով նավիգացիոն համակարգում արձանագրված նշաններից, որոնք բնորոշ էին Վիլնյուսի օդանավակայանի ուղղությամբ շարժվող մետեոզոնդերի։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար