Հայտնի է, թե ով կլինի ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար կնշանակվի ներկայում կազմակերպության ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, Ղրղզստանի ներկայացուցիչ Թաալաթբեկ Մասադիկովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։ Նշվում է, որ Թաալաթբեկ Մասադիկովը պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ից։
«Արդեն որոշվել է, որ պարոն Մասադիկովը, որը Ղրղզստանի ներկայացուցիչ է և ներկայում զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, կփոխարինի նրան քարտուղարության ղեկավարի պաշտոնում»,- հայտնել է Յուրի Ուշակովը։
Վերջինս նաև տեղեկացրել է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, այդուհանդերձ, Երևանը հայտարարել է, որ դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար