Շենքերի տեսքի թարմացումը կտրուկ փոխում է քաղաքի ընկալման ձևը
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետրոսյանը ներկայացրել է մայրաքաղաքի շենքերի թարմացման և բակերի վերականգնման աշխատանքների ընթացքը։ Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Շենքերի արտաքին տեսքը, մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում, էականորեն թարմացվում է։ Դրանց լվացումը, ներկումը, լուսավորումը կտրուկ փոխում են ամբողջ քաղաքի ընկալման ձևը։
Կենտրոնից սկսել ենք, և ուզում եմ մյուս վարչական շրջանների ղեկավարների ուշադրությունը ևս սևեռել նման աշխատանքների վրա, որոնք իրականում միջավայրը փոխող աշխատանքներ են»։
Ըստ Ավինյանի՝ առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել շենքերի վիճակին, տեսքին, գույնին և մաքրությանը. «Մենք ունենք ահռելի ծավալի քանդման աշխատանքներ տարբեր շենքերի ֆասադային հատվածներում։ Պարտադրում ենք տնտեսվարողներին վերացնել ինքնակամ կառուցված ֆասադները և վերականգնել շենքերի նախնական տեսքը»։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...